
Արիստակես Տեր-Սարգսենց
Բանահավաք

Դերենիկ Դեմիրճյան
Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան
Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան
Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի
Պատմաբան

Սարգիս Սարգսյան
Բալետի արտիստ, պարուսույց

Ալեքսանդր Փիրումով
Կոմպոզիտոր

Կարինե Ջաղացպանյան
Երաժշտագետ

Առնոլդ Մելիքսեթյան
Գեղանկարիչ

Ստեփան Բաբաթորոսյան
Կոմպոզիտոր
ԳՐԻԳՈՐ ՇԱՐԲԱԲՉՅԱՆ

Գիգո Շարբաբչյան
4 ապրիլ, 1884 - 6 հունվար, 1942
Ծնվել է Թիֆլիսում: 1904-10թթ սովորել է Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում: 1913թ. Թիֆլիսի հայկական թատրոնում ձևավորել է Լ.Շանթի «Հին աստվածներ» պիեսի բեմադրությունը: 1916թ. մասնակցել է Հայ արվեստագետների միության, 1921թ.` Հայարտան ստեղծմանը, դրանց ցուցահանդեսներին, դասավանդել Հայարտան նկարչական ստուդիայում: 1921թ-ից եղել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչը: Ձևավորել է Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա» (1926թ.), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (1927թ.), Մ.Գորկու «Հատակում» (1932թ.), Վ.Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ» (երկուսն էլ` 1933թ.), Գ.Սունդուկյանի «Պեպո» (1926թ.), «Քանդած օջախ» (1929թ.), «Խաթաբալա» (1937թ.), 1922թ. Երևանի Առաջին պետթատրոնի (Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) առաջին` «Պեպո» և այլ բեմադրություններ, 1932թ.` Վրաստանի օպերայի և բալետի թատրոնում` Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան և այլն: 1920-ական թվականներին իր հաստոցային կտավներում («Դեյնոբա», «Շեյթան բազար» և այլն) ներկայացրել է Թիֆլիսի կենցաղը, սովորույթները, ժողովրդական տոները: Ուշագրավ բնապատկերներից են` «Լյուքսեմբուրգի պուրակը», «Ծովախորշը Բրետանում», «Սևանի կղզին», «Տաթևի մատուռը», «Հին Ագուլիս», «Ռիցա լիճը» և այլն: Ստեղծագործել է նաև գրաֆիկայի բնագավառում: Գրել է «Խալխի նոքար Սայաթ-Նովա» պիեսը (բեմադրությունը` 1927թ., Կիրովական) և արվեստաբանական հոդվածներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1913թ.), Երևանում (1927թ.): 1936թ. արժանացել է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում: