Ստեփան Ներսիսյան

Գեղանկարիչ

Երեմիա Սահակյան

Բանաստեղծ

Տիգրան Ամիրջանյան

Բանաստեղծ, թատերագիր

Աստղիկ

Դերասանուհի, երգչուհի

Սիմոն Գաբամաճյան

Բառարանագիր

Արշակ Պենկլյան

Դերասան, բեմադրիչ

Հովիկ Մելիքյան

Արձակագիր

Ժակ Իխմալյան

Գեղանկարիչ, լրագրող

Գևորգ Ատրյան

Արձակագիր, գրականագետ

Գայանե Փայտյան

Հաղորդավար

Անժելա Սարաֆյան

Դերասանուհի

Արթուր Քոչարյան

Սաքսոֆոնահար

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1957թ. հունվարի 20-ին, Երևանում: 1974թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, 1978թ.` Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանը: 1980թ-ից աշխատել է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` որպես գրական մասի վարիչ: 1990թ. ավարտել է Ռուսաստանի Թատերական ակադեմիան` ստանալով բեմադրող ռեժիսորի որակավորում: 1991թ-ից աշխատում է Երևանի տիկնիկային թատրոնում` որպես բեմադրիչ, 1998-ից` որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն: 1995թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2003թ-ից նույն ինստիտուտի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչն է (պրոֆեսոր): 2006թ. հիմնադրել է Ազգային թատերական ստեղծակործական միավորումը, 2008թ.` «Թատրոն X» փառատոնը: Բեմադրել է մի շարք ներկայացումներ Հայաստանում և արտերկրում, այդ թվում` Վ.Շեքսպիրի «Սխալների կատագերգություն», Հ.Թումանյանի «Հենց էն Հուռին», «Հայի բախտ», Ա.Չեխովի «Բալենու այգի», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար», Մրոժեկի «Սովածները», Ն.Գոգոլի «AK_AK» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2008թ.) և այլն: Նրա բեմադրությունները մասնակցել են բազմաթիվ միջազգային փառատոների Հնդկաստանում, ԱՄՆ-ում և այլուր ու արժանացել բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների: 1991թ-ից UNIMA (UNICEF) անհատական անդամ է: 2004թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար