
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ

1 դեկտեմբեր, 1883 - 24 ապրիլ, 1959
Ծնվել է Ախալցխայում: Մանկությունն անցել է Վլադիկավկազում, ուր սովորել է քաղաքային ուումնարանում: 16 տարեկան հասակում ընդունվել է Մոսկվայի Պրուսովի անվան արվեստանոց, որն ավարտելուց հետո, 1890-ականների սկզբին ընդունվել է Մյունխենի նկարիչ Անտոն Աշբեի գեղարվեստական ստուդիա: 1905թ. ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա: 1907թ ավարտել է այն և մեկնել Փարիզ, որտեղ բնակվել է երկու տարի: Նրա գործունեությունը լայն ընդգրկում է ունեցել` գրաֆիկա, գեղանկար, կիրառական արվեստ, բեմանկարչություն, մանկավարժություն: 1918թ. հնէաբանական մի խմբի հետ, պեղումների նպատակով, շրջագայության է մեկնել Արևմտյան Հայաստանի Անի քաղաք: 1920-ականների սկզբին մոտ 2 տարի բնակվել է Թավրիզում և այդ ժամանակաշրջանում էլ ծնունդ են առել «Թավրիզի փողոցները», «Թավրիզի երեխաները», «Թավրիզուհին» եւ «Թավրիզի ճաշարանը» ստեղծագործությունները: 1922թ., Հայաստանի կառավարության հրավերով, տեղափոխվել է Երևան և ձեռնամուխ եղել նորաստեղծ հանրապետության մշակույթի զարգացմանը: Գրքարվեստի վերականգնման դժվարին առաքելությունը հանձն առնելով` կարողացել է փայլուն կերպով լուծել խնդիրը` դառնալով ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրը: Այդ ժամանակների ամենաբարդ ու ամենահայտնի գործերից է եղել «Սասունցի Դավիթ» գրաֆիկական կոմպոզիցիան: 1934թ. Մոսկվայում բացվել է նրա ձևավորած գրքերի ցուցահանդեսը: 1940-ականներին ստեղծել է արծաթե իրերի նմուշներ, իսկ 1950-ականներին աշխատել է կերամիկայի և հախճապակու վրա: Աշխատանքերը ցուցադրված են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կիևի, Երևանի պատկերասրահներում: Դեռ կենդանության օրոք ստեղծագործույունները ներկայացվել են Լոնդոնի, Ֆիլադելֆիայի, Փարիզի թանգարաններում: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ համատեղ ստեղծել է ՀՀ զինանշանը: 1935թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: 1973թ. Երևանում բացվել է Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը, ուր ցուցադրված են նկարչի գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքները: