Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Անդրանիկ Բերբերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

 

 

 

 

ԲՈՐԻՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1955թ. հունիսի 23-ին, Երևանում: 1981թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, 1989թ.` Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1993թ. հիմնել է «Էյ-Բի-Էյ» կինոընկերությունը: Նույն թվականից «Սուրբ Աննա» ռուսական ամենամյա ուսանողական և դեբյուտային ֆիլմերի մրցույթի նախագահն է: 2003թ. Մոսկվայի Մեծ թատրոնում բեմադրել է Բելինիի «Նորմա» օպերան, որը «Ոսկե դիմակ» փառատոնի ժամանակ արժանացել է 5 մրցանակի, այդ թվում` «Լավագույն ներկայացում»: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Արևիկ» (1978թ.), «Որտեղ պետք է պառկել գետնին, այնտեղ» (1990թ.), «Մարդասպանը» (1993թ.), «Տեղ աշխարհի վրա» (2001թ.) և այլն: Հանդես է եկել նաև որպես սցենարիստ, նկարիչ, երգահան: Արժանացել է մի շարք մրցանակների` «Էմի», Չիկագոյի կինոընկերության և այլն: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների և ռեժիսորների միությունների անդամ է: Արժանացել է ՌԴ 2-րդ կարգի պետական մեդալի` հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Բնակվում է Մոսկվայում: