Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ԳԱԲՐԻԵԼ ԷԼ-ՌԵԳԻՍՏԱՆ

Արձակագիր, բանաստեղծ

15 դեկտեմբեր, 1899 - 30 հուլիս, 1945

Գաբրիել Ուրեկլյան

Ծնվել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում: Հայրը եղել է Թուրքեստանյան բանկի նախագահը։ Իր գրական կեղծանունը ստեղծել է՝ հապավելով «Գաբրիել» անունը՝ «Էլ», և Սամարղանդի ճարտարապետական համակառույցի՝ Ռեգիստան հրապարակի անունից: Տիրապետել է հայերեն, ռուսերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, թուրքերեն լեզուներին: Հոկտեմբերյան հեղափոխության օրերին Սամարղանդից մեկնել է Բաքու, կամավոր մտել կարմիր գվարդիայի շարքերը։ Բաքվի կոմունայի անկումից հետո փոխադրվել է Հայաստան, մասնակցել Հայկական առաջին կոմունիստական գնդի ապստամբությանը: 1924թ. առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսի «Ռաբոչայա Պրավդա» պարբերականում: Սամարղանդում և Տաշքենդում աշխատել է որպես «Ուզբեկիստանսկայա պրավդա» թերթի թղթակից, այնուհետև եղել է «Իզվեստիա» թերթի հատուկ թղթակիցը Միջին Ասիայում: Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ռազմաօդային ուժերի «Ստալինսկի սոկոլ» («Ստալինյան բազե») թերթի ռազմաճակատային թղթակիցը, զինվորական կոչումը՝ կապիտան: Պամիր, Տյան-Շան, Ալթայ, Կարակում, Կզըլկում, Բետպակ-Դալա կատարած ճանապարհորդությունների արդյունքն են «Սև լեռների գաղտնիքը», «Երբ մեռնում են էմիրները», «Վտարանդին» և «Ջուլբարս» կինոնկարները և «Պողպատե ճանկ» պատմվածքների ժողովածուն: Ինքնաթիռով Դիքսոն թռչելու տպավորություններն ամփոփել է «Արտասովոր ճանապարհորդություն» և «Հեռավոր հյուսիսի հետախույզները» գրքերում: Հայերեն լույս է տեսել նրա «Հերոս քաղաքը» (հեղինակակից՝ Ֆրիդ Գ., Ղարաքիլիսա, 1929թ.) գիրքը: 1930-ականներին լուս են տեսել նրա «Ֆերգանայի մեծ ջրանցքը» և «Մոսկվա-Կարակում-Մոսկվա» ակնարկների ժողովածուները: Նրա սցենարով նկարահանվել են «Ջուլբարս», «Երբ մեռնում են էմիրները», «Սև լեռների գաղտնիքը» և այլ ֆիլմեր: 1943թ. Սերգեյ Միխալկովի և Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ համատեղ գրել է Խորհրդային Միության օրհներգը: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար