Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր

14 նոյեմբեր, 1922 - 5 նոյեմբեր, 1987

Ծնվել է Երևանում: 1947թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գեորգի Սարաջյանի դաշնամուրի, 1950թ.` Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցիայի դասարանները: 1951-53թթ կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1956-66թթ ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության գործիքային կվինտետը: 1953թ-ից դասավանդել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանում, 1961-87թթ՝ Երևանի կոնսերվատորիայում (1982թ-ից` պրոֆեսոր): Գրել է սիմֆոնիկ պոեմ (1950թ.), Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար (1950թ.), դաշնամուրային կվինտետ (1952թ.), Նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար (1953թ.), ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (1958թ.), դաշնամուրային 24 պրելյուդ (1948-60թթ), «Շախմատ» բալետը (1960թ.), Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (1972թ.), երգեր, ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների համար (Գ.Տեր-Գրիգորյանի «Մեռնող Ֆլորա», Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», Գ.Սունդուկյանի «Պեպո», ըստ Հ.Թումանյանի «Ոսկի քաղաք» և այլն), կինոերաժշտություն («Տժվժիկ», «Եռանկյունի», «Ջրհորի մոտ»): Կատարել է նաև հայկական ժողովրդական պարերի դաշնամուրային մշակումներ (1976թ.): 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: