Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Գեղանկարիչ, բեմանկարիչ

20 օգոստոս, 1927 - 16 փետրվար, 2017

Ծնվել է Ռուսաստանի Մայկոպ քաղաքում: Մինչև 1932թ. պապի և տատի հետ ապրել է Յալթայում, որից հետո տեղափոխվել է Երևան: 1942-47թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1947-48թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժնում: 1954թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը: 1954թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1971-82թթ եղել է մուլտֆիլմերի միավորման գեղարվեստական ղեկավարը, 1974-82թթ` Հայաստանի նկարիչների միության քարտուղարը, 1988թ-ից` թատրոնի և կինոյի բաժանմունքի նախագահը: 1980-86թթ և 1999թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ձևավորել է գեղարվեստական ֆիլմեր` «Հյուսիսային ծիածան» (1960թ.), «Տժվժիկ» (1961թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.), «Նռան գույնը» (1969թ.), «Երկունք» (1977թ.), «Հուսո աստղը» (1978թ.) և այլն: Ձևավորել է նաև մուլտֆիլմեր` «Արևի հարսնացուն» (1971թ.), «Վին պինգվին» (1972թ.), «Կար-չկար` մի ոզնի կար» (1977թ.), «Անընկճելին» (1981թ.) և այլն: Մուլտֆիլմերի համար մի քանի անգամ արժանացել է համամիութենական կինոփառատոնի մրցանակների: Գեղանկարչական գործերից են` «Ինքնանկար» (2002թ.), «Սերգեյ Փարաջանով», «Սոս Սարգսյան» (2003թ.) դիմանկարները և այլն: 1954թ-ից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1978թ., 1982թ., 2003թ., 2014թ.): 1956թ-ից եղել է Հայաստանի նկարիչների, 1958թ-ից՝ կինոմատոգրաֆիստների միությունների անդամ։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2011թ.` ժողովրդական նկարչի կոչման, 2010թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: