Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Գևորգ Հաճյան

Օպերային երգիչ

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՇՈՏ ՇԱՅԲՈՆ

Արձակագիր

26 հունվար, 1905 - 15 հունվար, 1982

Աշոտ Գասպարյան

Ծնվել է Թիֆլիսում: 1924թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1936թ.` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1936-41թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Գրականություն մուտք է գործել որպես բանաստեղծ։ Նրա «Դինամո նվագ», «Նաիրի քուչա», «Կարմիր քաղաքի շրջմոլիկը», «Կովկաս» բանաստեղծությունների գրքույկները հրատարակվել են 1925թ., Թիֆլիսում։ Այնուհետև տպագրվել են «Լիրիկա» (1927թ.) և «Հայրենական լիրիկա» (1944թ.) ժողովածուները։ Առաջին արձակ գործը «Զրահավոր գարուն» (1931թ.) վիպակն է, որը պատկերում է կոլտնտեսային շարժման անցուդարձերը։ Եղել է գիտաֆանտաստիկ ժանրի հիմնադիրը հայ գրականության մեջ, որի շրջանակներում հեղինակել է «Գիշերային ծիածան» (1942թ.), «Սպիտակ ստվերների աշխարհում» (1951թ.), «Տիեզերական օվկիանոսի կապիտանները» (1955թ.), «Երկիր մոլորակի գաղտնիքները» (1960թ.) վեպերը: 1965թ. հրատարակել է «Սերունդ» եռերգության առաջին վեպը` «Անսովոր պատմությունը»: Հեղինակել է նաև «Թիկունքում» (1931թ.), «Երջանիկ սերունդ» (1947թ.), «Սուվորովականներ» (հեղինակակից՝ Հ.Ղափլանյան, 1948թ.) և այլ պիեսներ, որոնք բեմադրվել են: Նրա սցենարով նկարահանվել է «Սևանի ձկնորսները» (1936թ.) գեղարվեստական կինոնկարը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար