Խրիմյան Հայրիկ

Մշակութային, եկեղեցական, պետական գործիչ, գրող

Ղազարոս Աղայան

Արձակագիր, բանաստեղծ

Գրիգոր Շարբաբչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վահրամ Արիստակեսյան

Պարող, պարուսույց

Դավիթ Մալյան

Դերասան

Շառլ Տետեյան

Գրականագետ

Դերենիկ Դանիելյան

Քանդակագործ

Մարտին Վարդազարյան

Կոմպոզիտոր, ջազմեն

Գագիկ Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վալերի Ափինյան

Գեղանկարիչ

Էդուարդ Հախվերդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ստեփան Ռոստոմյան

Կոմպոզիտոր

Միքայել Աբաջյանց

Արձակագիր, թարգմանիչ

Արամ Թալալյան

Դիրիժոր, թավջութակահար

Արման Մարգարյան

Հաղորդավար

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է 1959թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի Մ.Միրզայանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, 1981թ.՝ Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանը, 1986թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, իսկ 1991թ.` Յուրի Դավթյանի օպերային–սիմֆոնիկ դիրիժորության դասարանը: Կոմպոզիցիա և գործիքավորում է անցել Ղազարոս Սարյանի դասարանում, ում օգնությամբ Մոսկվայի կոնսերվատորիայում անցել է դիրիժորության վարպետության դասընթացներ: Ուսումնառության տարիներին մասնակցել է մի շարք հանրապետական մրցույթների և փառատոների` արժանանալով դափնեկրի կոչման: Ուսանողական տարիներին կազմակերպել է բազմաթիվ անսամբլներ` հանդես գալով որպես ջութակահար և դիրիժոր: 1981թ. հիմնել է «Վերածնունդ» (Renaissance) անսամբլը, որն հետագայում դարձել է կամերային նվագախումբ` տարածելով դասական և ժամանակակից երաժշտություն: 1994թ. վերակազմավորել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլը` կազմակերպելով համերգներ դասական, ժամանակակից և հատկապես հայ կոմպոզիտորների գործերի ընդգրկմամբ: Այս նվագախումբը նկատելի դեր է խաղացել հայ ժամանակակից երաժշտության տարածման գործում: 2006թ. վերականգնել է Renaissance-ը` համալրելով այն Հայաստանի բարձրակարգ երաժիշտներով: Թողարկել է լազերային ձայնասկավառակներ, որոնցում ընդգրկված են Ա.Տերտերյանի, Ս.Զաքարյանի, Ռ.Սարգսյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: 1989թ-ից եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար, իսկ 1999թ-ից դիրիժորն է: 2003թ. ղեկավարել է նվագախմբի համերգը Դուբայում, 2015թ. Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյակին նվիրված մի շարք համերգներ, Հայաստանում և Հունաստանի «Պառնասոս» համերգասրահում: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Ռոսաստանում, ԱՄՆ-ում: 2003թ-ից հանդիսանում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր: 2008թ. թատրոնւոմ բեմադրել է Ա.Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան: Ղեկավարել է նաև Ջ.Վերդիի «Տրավիատա», «Տրուբադուր», Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» և այլ ներկայացումներ, իրականացրել է նորագույն օպերային պրեմիերաներ: Իբրև սիմֆոնիկ դիրիժոր իրականացրել է բոլոր դարաշրջանների համաշխարհային դասականների համերգային կատարումներ` Բախ, Բեթհովեն, Չայկովսկի, Բրամս, Բրուկներ, Մալեր և այլն: Սակայն իր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացրել և շատ կարևորել բոլոր դարաշրջանների հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին: 2001թ. Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի շրջանակներում իրականացրել է 4 համերգներ, այդ թվում` «Սիրեցեք Զմիմյանս» թաթերականացված մեծ համերգը: 1982-89թթ դասավանդել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում: 2002թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 2015թ-ից վոկալ-տեսական ֆակուլտետի դեկանն է: Նաև կոնսերվատորիայի Կ.Սարաջևի անվան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: 2012թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար