Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1980թ. նոյեմբերի 29-ին, Երևանում: Բանաստեղծ Սոկրատ Խանյանի թոռն է: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը՝ Ալեքսանդր Գուրգենովի դասարանը, այնուհետև` ստեղծագործական բաժինը՝ Վարդան Աճեմյանի դասարանը: Միջազգային բեմելը տեղի է ունեցել 2000թ., Հռոմում` «Concerto di Concerti» 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում: 2000թ. Հռոմում կայացած «Premio Valentino Bucchi» 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթի ժամանակ արժանացել է 2-րդ մրցանակին: Հետագայում դարձել է այլ բազմաթիվ մրցույթների դափնեկիր, այդ թվում` «Yvar Mikhashoff Trust for New Music» (Բուֆֆալո, ԱՄՆ, 2012թ.), Օրլեանի միջազգային դաշնամուրային մրցույթի Սամսոն Ֆրանսուայի և Անդրե Բուկուրեշլիևի անվան  մրցանակներ (Ֆրանսիա, 2008թ., 2012թ.), Ղ.Սարյանի անվան կոմպոզիտորների մրցույթի 1-ին կարգի մրցանակ (Երևան, 2008թ.), «Ibla Grand Prize» դաշնամուրային մրցույթի հատուկ մրցանակ (Ռագուսա, Իտալիա, 1999թ.) և այլն: Եղել է հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողը, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: Այս գործունեությունը հանգեցրել է դաշնակահարին 2009թ. հիմնելու «1900+» համերգաշարը` նվիրված 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտությանը: 2007թ-ից նրա կատարումները թողարկվել են ինչպես սոլո ալբոմների ձևաչափով, այնպես էլ` հավաքածուներում: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային ամերիկաների բազում երկրներում: 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: