Գարեգին Կուզիկյան

Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Արաքսի Սարյան

Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան

Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան

Քանդակագործ

Արթուր Մոլիտվին

Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան

Դերասանուհի

Գրիգորի Ալոնց

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՎԱՀՐԱՄ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Պարող, պարուսույց

4 ապրիլ, 1899 - 18 հուլիս, 1978

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում: 1920-22թթ դասավանդել է Թիֆլիսի Էթարյանիի պարի դպրոցում: 1920-22թթ որպես հայկական ժողովրդական պարերի պարուսույց աշխատել է Թիֆլիսի հայազգի պրոֆեսոր Վ.Ատարյանի պարի դպրոցում, միաժամանակ ավարտել Վրաստանի Լուսժողկոմատին կից պարի դասատուների հատուկ դպրոցը (ղեկավար՝ իտալացի բալետմայստեր Ա.Ինոչենցի): 1922թ. կազմակերպել է Վրաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան, եղել է վարիչը և դասատու, նաև Վրաստանի պետօպերայի բալետի արտիստ: 1924թ. հիմնադրել է Հայաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան (այժմ՝ Երևանի պարարվեստի պետական ուսումնարան), որը ղեկավարել է մինչև 1932թ.: 1926թ. Երևանի ստուդիայում բեմադրել է Դելիբի «Կոպելիա» բալետը (բալետային առաջին բեմադրությունը Հայաստանում): 1925թ. ստուդիայում ստեղծել և ղեկավարել է հայկական ազգագրական պարի անսամբլը, եղել լավագույն մենապարողը: 1928թ. Մոսկվայում և Այսրկովկասում արժանացել է համամիութենական սպարտակիադայի, 1934թ.` Թբիլիսիի առաջին օլիմպիադայի դափնեկրի կոչումներին: 1932-38թթ եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետմայստերը, Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (1933թ.), Ա.Տիգրանյանի «Անուշ» (1935թ.) օպերաների պարերի բեմադրողը: Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1938-43թթ բռնադատվել է՝ գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: 1957թ. արդարացվել է և ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում կազմակերպել է ազգագրական պարի ինքնագործ խումբ, որը նույն թվականին Մոսկվայում դարձել է Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնի դափնեկիր: 1958թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար