Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

Վերոնիկա Սարկիսովա

Դերասանուհի

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՃԵՄՅԱՆ

Կոմպոզիտոր

25 օգոստոս, 1925 - 10 հոկտեմբեր, 1987

Ծնվել է Թբիլիսիում: Եղել է բեմադրիչ Վարդան Աճեմյանի և դերասանուհի Արուս Ասրյանի որդին: 1955թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գրել է վեց սիմֆոնիա, որոնց մեջ կան նաև ծրագրային բնույթի գործեր` «Սասունցի Դավիթ» (1955-84թթ), «Յոթ երգ Հայաստանի մասին» (ըստ Գևորգ Էմինի, 1979թ.): Հեղինակել է նաև «Հովվերգական սիմֆոնիետ» (1984թ.), «Լորիկը», «Երևանը» սիմֆոնիաները, «Ռեքվիեմ», պոեմ-ռապսոդիա սիմֆոնիկ նվագախմբի համար (1957թ.), բալետային սյուիտ (1961թ.), կոնցերտինո ջութակի և դաշնամուրի համար (1949թ.), կոնցերտինո շեփորի և դաշնամուրի համար (1951թ.), Հովհաննես Թլկուրանցու խոսքերով վոկալ շարքը (1969թ.), սիմֆոնիկ և կամերային գործեր, վոկալ-գործիքային շարք, ռոմանսներ, երգեր, երաժշտություն թատերական ներկայացումների և կինոնկարների համար: Հայ երաժիշտներից առաջինն է եղել, որ սիմֆոնիկ նվագախումբ է մտցրել մարդկային ձայն (սոպրանո), ինչպես օրինակ` նրա երկրորդ սիմֆոնիան: Հեղինակել է հուզական և քնարական բազում երգեր: 1971-87թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1975թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1965թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար