Խորեն Գալֆայան

Բանաստեղծ, դրամատուրգ

Արշակ Ֆեթվաճյան

Գեղանկարիչ

Ստեփան Շահումյան

Լրագրող, պետական գործիչ

Արամ Քոչարյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վարագ Առաքելյան

Լեզվաբան, բանասեր

Շահեն Թաթիկյան

Արձակագիր

Մարիա Ղամբարյան

Դաշնակահար

Արմեն Չալտիկյան

Ճարտարապետ, գեղանկարիչ, գրաֆիկ

Գևորգ Դևրիկյան

Արձակագիր, հրապարակախոս

Վլադիմիր Անտաշյան

Քանդակագործ

Լեմս Ներսիսյան

Գեղանկարիչ

Նոննա Զոտովա

Հաղորդավար, դերասանուհի

Մարիա Դիվանյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆ

Դիզայներ

Ծնվել է 1982թ. սեպտեմբերի 28-ին, Երևանում: Սովորել է Երևանի Պ.Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայում: Ուսման տարիներին մասնակցել է նորաձևության մի շարք միջազգային մրցույթների` «Русский силует», «Ինտեր դիզայն», «DSVP», «Ստրոգոնովի անվան մրցույթ» և այլն: Մասնակցել է նաև մի շարք բիենալեների և ստացել տարբեր կարգի մրցանակներ: 2004թ-ից աշխատել է «Շանթ» հեռուստաընկերության մի շարք նախագծերում` «Հայսուպերսթար», «Ժողովրդական երգիչ» և այլն: 2004-05թթ սովորել է Ֆլորենցիա քաղաքի «Իտալիանա» ակադեմիայում, նաև Մոսկվայում մասնակցել է մի շարք դիզայներական կուրսերի: 2003թ-ից հիմնել է նորաձևության սեփական «Նիկոլյան» սրահը, որի տնօրենն ու գլխավոր դիզայներն է: 2008-12թթ ունեցել է բազմաթիվ ցուցադրումներ: Եղել է «Հայ ջինս» և «Վարդ» ընկերությունների գլխավոր դիզայները, «Շանթ», «Արմենիա» հեռուստաընկերությունների ոճաբանը: Դիզայներների միջազգային միության անդամ է: 2013թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր ոճաբանն է: