Հակոբ Կամարի

Լրագրող, պետական գործիչ

Ազատ Վշտունի

Բանաստեղծ

Արմանդ Թոքաթյան

Օպերային երգիչ

Մարիա Չմշկյան

Օպերային երգչուհի

Յակով Խաչիկյան

Գրականագետ, փիլիսոփա

Ռիշար Ժերանյան

Գեղանկարիչ

Րաֆֆի Պետրոսյան

Դաշնակահար

Յուրի Արոյան

Դերասան

Սահակ Պողոսյան

Քանդակագործ

Նունե Բադալյան

Օպերային երգչուհի

Նարեկ Հարթունյան

Արվեստաբան

Արմինե Պողոսյան

Դերասանուհի

Ռուբինա Ռուբեն

Դերասանուհի

Արսեն Հակոբյան

Դերասան, պարող, պարուսույց

Տիգրան Համասյան

Դաշնակահար

 

 

 

 

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Դերասան, կրկեսի արտիստ

15 մարտ, 1935 - 25 հուլիս, 1972

Ծնվել է Մոսկվայում: 1953-55թթ սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, զբաղվել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ: 1959թ. ավարտել է Մոսկվայի կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանը և եղել հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ: 1971թ. ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն` սկզբնավորելով ինքնատիպ, նոր` «ենգիբարյանական ուղղությունը»: Խաղացած լավագույն ներկայացումներից են` «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները» և այլն: Ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում՝ «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր», «Մարդ, որի հետ պատերազմել եմ», «Տոտալ զորահավաք», «Մանկան կյանքը», «Օլիմպիական մեդալներ» և այլ մանրապատումներ: 1956թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Կոմունիստ» (1958թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.), «Մոռացված նախնիների ստվերները» (1964թ.), «Մանեժում պատանեկությունն է», «Այբոլիտ-66» (1967թ.), «Զարդեր իմ սիրելիի համար» (1972թ.) և այլն: Գրել է «Առաջին ռաունդ» (1971թ.), «Վերջին ռաունդ» (1984թ.) գրքերը: 1964թ. Պրահայի ծաղրածուների մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի: Հյուրախաղերով հանդես է եկել արտերկրում: Նրա գործունեությանն են նվիրվել «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2-Լեոնիդ-2» կինոնկարները: 1971թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: 1972թ. Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան, կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար