
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ՋԵՄՄԱ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ

Ծնվել է 1938թ. հոկտեմբերի 5-ին, Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը և անմիջապես անցել աշխատանքի Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասանուհի: 1968թ-ից, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, աշխատել է Երևանի նորաբաց դրամատիկական թատրոնում: Խաղացել է Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդրդ», Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ», Պ.Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը», Ժ.Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը», Վ.Պետրոսյանի «Հայկական էսքիզներ», Մ.Մնացականյանի «Թաղի զավակը», Ա.Պետրոսյանի «Ամազոններ», Օ.Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել», Ս.Կապուտիկյանի «Յոթ կայարաններ», Հ.Թումանյանի «Անուշ», Յ.Հաշեկի «Եկեք անկեղծ խոսենք», Ա.Դյումայի «Քսան տարի անց» և այլն ներկայացումներում, «Լուսնի խորթ զավակների ճակատագիրը», «Երեկո», «Ռուսական հարց», «Սուրբը և սատանան», «Վերելակում» հեռուստաներկայացումներում: 2000թ. հեռացել է թատրոնից` թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի հետ ոչ հաճելի հարաբերությունների պատճառով: Նկարահանվել է «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.) ֆիլմերում, «Տիգրանի մոլորակը» (2012թ.) հեռուստասերիալում: