Հովհաննես Մկրյան

Բանասեր, պատմաբան

Լևոն Շանթ

Դրամատուրգ, արձակագիր

Հակոբ Սիրունի

Հայագետ, արևելագետ, գրող, գրականագետ

Լևոն Մելքոնյան

Ճարտարապետ

Գագիկ Սարգսյան

Պատմաբան, արևելագետ

Էռնեստ Մարտիրոսյան

Կինոռեժիսոր

Ազատ Եղիազարյան

Գրականագետ, գրող

Մարկ Աղաբալյանց

Կոմպոզիտոր, արձակագիր

Սոնա Վերդյան

Հաղորդավար, դաշնակահար

 

 

 

 

ՄԱՐԻԱ ԲԵՐՈՅԱՆ

Դերասանուհի

27 հունվար, 1892 - 22 հուլիս, 1960

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան Արտեմ Բերոյանի կինը: Բեմական գործունեությունն սկսել է 1913թ-ից, Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախմբում: 1922թ-ից աշխատել է Թիֆլիսի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Կերտել է խարակտերային և կատակերգական կերպարներ: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Խամփերի), «Քանդած օջախ» (Սալոմե), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպանիկ), «Չար ոգի» (Զարնիշան) և այլն: Նկարահանվել է «Գիքոր» (1934թ.) և «Պեպո» (1935թ.) ֆիլմերում: 1946թ. արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար