Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ԻԶԱԲԵԼԼԱ ԴԱՆԶԱՍ

Դերասանուհի

3 դեկտեմբեր, 1903 - 6 սեպտեմբեր, 1994

Իզաբելլա Կոզոդյան

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` Դոնի Ռոստով): Եղել է դերասան Հայկ Դանզասի կինը: 1929թ. ավարտել է Դոնի Ռոստովի երաժշտական տեխնիկումը: Բեմական գործունեությունն սկսել է 1926թ-ից` Դոնի Ռոստովում: Խաղացել է Թբիլիսիի, Բաքվի, Կրասնոդարի, Երևանի, Լենինականի (այժմ` Գյումրի) թատրոններում` դրամատիկական և օպերետային ներկայացումներում: 1942թ-ից աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Եղել է թատրոնի հիմնադիրներից, իսկ 1922թ.` հայկական օպերային թատրոնի հիմնադիրներից: Խաղացած ներևկայացումներից են` Բ.Շոուի «Պիգմալիոն» (Էլիզա), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Նատաշա), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Ուստիան), Շտրաուսի «Գնչուների բարոն» (Միրաբելլա), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (Կատարինա), «Մեծ աղմուկ ոչնչից» (Բեատրիչե), Ռ.Նելսոնի «Թագավորը զվարճանում է» (Ջուլիետ), Ի.Կալմանի «Բայադերա» (Մարիետա), «Սիլվա» (Ստասի), Ի.Դունաևսկու «Ազատաշունչ հողմ» (Պեպիտա), Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» (Կարմիկյան), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Սոֆի, Երանյակ), Ա.Այվազյանի «Աշուղ Մուրադ» (Զալի), Վ.Կոտոյանի «Սիրո հովիտ» (Ելիզավետա) և այլն: Դերասանուհուն հատուկ էին կոմեդիական-օպերետային ժանրի նուրբ զգացողությունը, բեմական փայլն ու գրավչությունը: Նրա արվեստը նպաստել է Սովետական Հայաստանում օպերետային ժանրի կատարողական ավանդույթների հաստատմանը: Նկարահանվել է նաև ֆիլմերում` «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.) և այլն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1950թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար