Ծերենց

Գրող, հրապարակախոս

Միսաք Գոչունյան

Արձակագիր, հրապարակախոս

Աշոտ Փալանջյան

Երգիծաբան, թարգմանիչ

Արմենակ Տեր-Աբրահամյան

Օպերային երգիչ

Էդվարդ Մանուկյան

Պարուսույց

Արտաշես Քալանթարյան

Արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան

Պեպո Սիմոնյան

Գրող, հրապարակախոս

Եվգենի Պետրոսյան

Հաղորդավար, գրող

Ստեփան Փարթամյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Սիմա Բաղդասարյան

Հաղորդավար

Խորեն Լևոնյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԶԱՐԵՀ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դերասան

7 սեպտեմբեր, 1921 - 25 հոկտեմբեր, 1996

Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: Եղել է թատերագետ Վարսենիկ Գրիգորյանի ամուսինը: 1946թ. տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի թատերական ինստիտուտ: Ուսումն ավարտելուց հետո երկու տարի աշխատել է Գորիսի Վ.Վաղարշյանի անվան շրջանային պետական թատրոնում, որտեղ մարմնավորել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Հ.Պարոնյանի «Պաղդասար ախպար» (Օգսեն), Կ.Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ» (Տոնինո և Ձանետո), Մուրացանի «Ռուզան» (Նժդեհ) և այլն: 1952թ-ից եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասան: Խաղացած ներկայացումներից են` Վ.Հյուգոյի «Թշվառները» (Գավրոշ), Կ.Մինչի «Հռչակավոր կապիտանների ակումբը» (Տարտարեն), Մ.Շաթիրյանի «Երաժշտախումբ» (Զավեն), Վ.Մովսիսյանի «Եղիցի երկիր» (Նինուաս), Ա.Շիրվանզադեի «Արտիստը» (Իցկո Մարգուլիս), «Չար ոգի» (Ոսկան), Ա.Շահինյանի «Սուրի և Սամի արկածները» (Պրոֆեսոր), Ս.Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն» (Պետուխով), Մ.Շատրովի «Հանուն հեղափոխության» (Լենին) և այլն: Նկարահանվել է «01-99», «Տժվժիկ», «Կրակ», «Ապրիլ», «Ընկեր Փանջունի» և այլ ֆիլմերում: Եղել է «01-99» ֆիլմի սցենարի հեղինակը: 1964թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար