
Հովհաննես Ալխազյան
Գեղանկարիչ

Կոստան Զարյան
Բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ

Վլադիմիր Փիրադյան
Դիրիժոր

Վաղարշ Վաղարշյան
Դերասան, դրամատուրգ

Սերգեյ Ասլամազյան
Թավջութակահար

Արշամ Տատրյան
Բանաստեղծ, լրագրող

Բաբկեն Հարությունյան
Թատերագետ

Էդուարդ Վանունց
Հնչյունային օպերատոր

Դմիտրի Ատովմյան
Կոմպոզիտոր

Սամվել Կարապետյան
Գրաֆիկ

Վահան Ռումելյան
Գեղանկարիչ

Լուսինե Բադալյան
Հաղորդավար

Սոֆիա Բաղդասարյան
Օպերային երգչուհի, դերասանուհի
ԷՐԱԶՄ ՔԱՐԱՄՅԱՆ

15 մարտ, 1912 - 15 հունիս, 1985
Էրազմ Մելիք-Քարամյան
Ծնվել է Փարիզում: 1935թ. ավարտել է Խարկովի թատերական ուսումնարանը: Աշխատել է Սիբիրի և Մոսկվայի թատրոններում, 1936թ-ից` հայկական կինոյում` նախ ռեժիսորի ասիստենտ, ապա երկրորդ ռեժիսոր, մասնակցել է «Կարո» (1937թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Լեռնային արշավ», «Լեռնային հեղեղ» (երկուսն էլ` 1939թ.), «Արարատյան դաշտի աղջիկը» (1949թ.) գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը: 1947-54թթ եղել է փաստագրական, 1954թ-ից` գեղարվեստական կինոյի ռեժիսոր: Նկարահանել է «Հայաստանի ամառանոցները» (1940թ.), «Սովետական բանակի մուտքը Իրան» (1941թ.), «Սևանի կասկադը» (1948թ.), «Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը» (1952թ., Յուրի Երզնկյանի հետ) և այլ վավերագրական ֆիլմեր: Գեղարվեստական կինոնկարներից են` «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.), «Արտակարգ հանձնարարություն» (1965թ.), «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969թ., բոլորն էլ` Ստեփան Կևորկովի հետ), «Նասրեդինը Խոջենթում» (1960թ., Համո Բեկնազարյանի հետ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա), «Տասներկու ուղեկից» (1962թ.): Մասնակցել է իր մի շարք ֆիլմերի սցենարների ստեղծմանը: Արժանացել է բազմաթիվ պետական մրցանակների և մեդալների: 1967թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1966թ.` Հայաստանի, 1971թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: