
Գալուստ Խանենց
Բանաստեղծ

Արա Բաղդասարյան
Նկարիչ-գարֆիկ

Ռուզան Ալավերդյան
Ճարտարապետ

Վահան Քոչար
Լուսանկարիչ

Գուրգեն Խանջյան
Արձակագիր, դրամատուրգ

Ավետիք Ավետիսյան
Գեղանկարիչ

Գրիգոր Գյարդուշյան
Կինոռեժիսոր

Սամվել Երվինյան
Ջութակահար

Վիգեն Ավետիս
Քանդակագործ

Արտակ Ալեքսանյան
Հաղորդավար, լրագրող

Ռոման Բաբայան
Դերասան

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
Նվագախումբ
ԱՇՈՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ծնվել է 1955թ. հոկտեմբերի 29-ին, Երևանում: Դերասանուհի Լալա Մնացականյանի ամուսինն է: 1972թ. ավարտել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցը, 1978թ.` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1984թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը: 1985-95թթ աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության փորձարարական կոմբինատում` որպես գլխավոր նկարիչ, 1980-2002թթ` Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում` որպես բեմադրող նկարիչ, 1982-94թթ` Հանրապետական մանկական գեղագիտական կենտրոնում: 1998թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի բաժնում (2013թ.` դոցենտ): Ստեղծագործական գործուղումներով եղել է Ռումինիայում, Հարավսլավիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Գերմանիայում, Մոսկվայում: 1984թ-ից ցուցադրվել է հանրապետական ցուցահանդեսներում: 2004թ-ից Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գլխավոր նկարիչն է: Ձևավորել է ավելի քան 30 հեռուստատեսային ներկայացում` «Սինյոր Պապագատտո», «Հովնան Խութեցի», «Սպենսեր Դոնովանի գործը», «Մուսա լեռան 40 օրը», «Զաբուղոն», «Ինկած բերդի իշխանուհին» և այլն, շուրջ 20 թատերական գործ` «Կարմեն» բալետ, «Լիլիթ» փոփ օպերա, «Ֆիլումենա Մարտուրանո», «Դիոգենես», «Հացթուխի կինը» և այլն: Եղել է «Էրեբունի-Երևան», «Քրիստոնյա Հայաստան-1700», «Ավարայր-1550», «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Համահայկական խաղեր», «Հայոց գրեր-1600» և բազմաթիվ այլ տոնախմբությունների բեմադրող նկարիչը: Ավելի քան 40 ազգային տարազների, զինանշանների հեղինակ է: 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: