Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

Վերոնիկա Սարկիսովա

Դերասանուհի

 

 

 

 

ՊԱՐՈՒՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Դերասան

20 դեկտեմբեր, 1911 - 24 փետրվար, 1976

Ծնվել է ՀՀ Դիլիջան քաղաքում: 1929-30թթ սովորել է Լենինականի (այժմ` Գյումրի) պետթատրոնին կից դերասանական ստուդիայում, ուր և ունեցել է առաջին ելույթը: 1930թ. հրավիրվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն, մասնակցել նորաստեղծ կոլեկտիվի կազմավորմանը, դարձել առաջատար դերասաններից: Խաղացել է շուրջ 200 դեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ա.Պուշկինի «Ժլատ ասպետը» (Բարոն), Ն.Գոգոլի «Ռևիզորը» (Քաղաքագլուխ), Մ.Գորկու «Քաղքենիներ» (Բեսսեմենով), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Նազար), Մոլիերի «Երևակայական հիվանդը» (Օրգոն), Հ.Թումանյանի «Գիքորը» (Բազազ Արտեմ), Վոյնիչի «Բոռը» (Մոնտանելի), Բ.Լավրենյովի «Բեկում» (Բերսենև), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով), Շիլլերի «Ավազակներ» (Ֆրանց Մոոր), Ռոստանի «Ռոմանտիկներ» (Պերգամեն) և այլն: Նկարահանվել է «Չախ-չախ թագավոր» (1969թ.), «Վերադարձ» (1972թ.) ֆիլմերում: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար