Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Ծնվել է 1939թ. հոկտեմբերի 5-ին, Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի Ղ.Աղայանի անվան թիվ 63 միջնակարգ դպրոցը: 1957-62թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում, որից հետո գործուղվել է Կույբիշևի մարզի Սիզրան քաղաք և աշխատել տեղի շինարարական կազմակերպությունում` որպես ասֆալտբետոնի գործարանի տնօրեն: 1963թ. վերադարձել է Երևան և ընդունվել Կոմունալ մինիստրության նախագծակոնստրուկտորական բյուրոյի գեոդեզիական բաժին` որպես հետազոտական խմբի պետ, ապա` «Հայկոմուննախագիծ» ինստիտուտի «Ստորգետնյա կոմունիկացիաների ինվենտարիզացիա» բաժնի պետ: Այնուհետև աշխատել է Հայաստանի Հաղորդակցության ճանապարհների նախարարության նախագծակոնստրուկտորական բյուրոյում, նախ` լաբորատորիայի վարիչ, ապա` հետազոտական խմբի պետ: 1975-77թթ աշխատել է Երևանի Մետաղահատ հաստոցների փորձարարական գիտահետազոտական հիմնարկում` որպես կապիտալ շինարարության բաժնի պետ, 1977-80թթ` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում` որպես էստրադային սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն: 1958թ-ից սկսել է ստեղծագործել և ստեղծել է բազմաթիվ երգեր: Մինչև 1980թ., Երևանի ռադիոյում ձայնագրվել է 40 երգ, որոնք կատարել են ժամանակի լավագույն երգիչները` Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Պապին Պողոսյանը, Բելլա Դարբինյանը, Ռաիսա Մկրտչյանը, Լոլա Խոմյանցը, Արտաշես Ավետյանը, Գեորգի Մինասյանը և այլք: Երաժշտություն ստեղծել է նաև մի շարք բանաստեղծների գործերի հենքի վրա: Առավել հայտնի երգերից են` «Դու հեռացար», «Հայր իմ», «Ներիր ինձ, մայրիկ», «Ամեն տեսակ երգ երգեցի», «Մինչև էգուց», «Դու երկու տառ», «Աշուղ Սայաթ-Նովի նման», «Կարոտի պահին», «Նարինե», «Մայրս», «Արագիլները», «Ես չգիտեմ, թե ինչու» և բազմաթիվ այլ երգեր: Ունի չձայնագրված շուրջ 60 երգ: Թողարկել է «Հայր իմ» (1978թ.), «Կարոտ» (1980թ.), «Մայրս լիներ», «Դու հեռացար» (1982թ.) ձայնասկավառակները: 1980թ. տեղափոխվել է Լոս Անջելես: Մինչև 1988թ. զբաղվել է լրագրությամբ` «Սևան»  երկշաբաթաթերթի խմբագրի տեղակալ, «Ասպարեզ», «Նոր օր», «Մասիս», «Հայ կյանք», «Նոր կյանք» պարբերականների թղթակից: Միաժամանակ 1985-87թթ աշխատել է տեղի կահույքի արտադրության  ֆաբրիկաներից մեկում` որպես նախագծային բաժնի պետ և արտադրության բաժնի պետ: 1988թ. Լոս Անջելեսում հիմնադրել է «Հայաստան» հեռուստատեսությունը և մշակութային կենտրոնը: Համագործակցել է Հայկական միացյալ ֆոնդի և Հայաստան Համահայկական հիմնադրամի հետ: Հեռուստատեսության և մշակութային կենտրոնը գործել է մինչ 2004թ., որին կից գործել են ժողովրդական գործիքների նվագախումբ, մանկական երգչախումբ, երեք տարբեր պարախմբեր, ասմունքի խմբակ, թատերական խմբակ և այլն: 1996թ. արժանացել է «Jean Golden Award of High Esteem» և «Bronze Halo Award» ամենամյա մրցանակների` որպես «Լավագույն կոմպոզիտոր»: Արժանացել է բազմաթիվ այլ պատվոգրերի, մրցանակների: 2004թ. տեղափոխվել է Երևան: 2010թ. «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի կողմից պարգևատրվել է «Համո Սահյան» ոսկե հուշամեդալով: 2011թ. ՀՀ սփյուռքի նախարարության կողմից արժանացել է պատվոգի, «ՀՌԱԿ» կուսակցության կողմից` ոսկե հուշաշքանշանի: 2014թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: