Արշավիր Մելիքյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ալեքսանդր Մյասնիկյան

Պետական գործիչ, գրականագետ

Գաբրիել Արու

Դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ

Արամ Արման

Բանաստեղծ

Արարատ Հովսեփյան

Քանդակագործ

Խաչիկ Շիրակյան

Քամանչահար

Հրաչյա Պողոսյան

Ճարտարապետ

Լաուրա Գևորգյան

Դերասանուհի

Արամ Հայթյան

Պատմաբան

Սվետլանա Խանումյան

Ասմունքող, փիլիսոփա

Արմեն Թութունջյան - Չիկո

Թմբկահար, ջազմեն, հաղորդավար

Աշոտ Աղաբաբյան

Արձակագիր, լրագրող

Արթուր Բախտամյան

Հաղորդավար, ռեժիսոր

Նիկոլ Աղաբաբյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՊԵՐՃ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Թմբկահար

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժինը: 8 տարի զբաղվել է Դյուդո մարզաձևով, արժանացել մի շարք պատվոգրերի այդ ասպարեզում: 4 տարի խաղացել է Ուրախների և հնարամիտների ակումբում: 1997թ. սովորել է թմբկահար Արմեն Ավետիսյանի մոտ, ապա` ինքնուս: Սկզբնական շրջանում նվագել է «Western» և մի քանի այլ ռոք խմբերում: 2005թ-ից նվագում է «Արտ Վոիսիս» ջազ խմբում: Աշխատել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Անդրե, Արամո, Անի Քրիստի, Հայկո, Սիրուշո, Արամ MP3 և այլք, մի շարք ջազ, ռոք խմբերի և երաժիշտների հետ` Լևոն Մալխասյան, «Gor & friends», «Գրուվ ին Բենդ», «Նուզ» և այլն: Նվագել է բազմապիսի հեռուստանախագծերում` «Հայսուպերսթար», «Իքս Ֆակտոր», «Նոստալջի», «Կենդանի մատյան», «Երկու աստղ»: Մասնակցել է մի քանի միջազգային երաժշտական փառատոների, իսկ 2009թ. «Արտ Վոիսիս» խմբի հետ Բուխարեստում մասնակցել է ջազ փառատոնի և արժանացել «Գրան Պրի» մրցանակի: Աշխատել է արտասահմանյան մի քանի երաժիտների և երգիչ-երգչուհիների հետ: Լոս Անջելեսում մասնավոր դասընթացների է հաճախել Քրիս Քոլեմանի մոտ և նվագել «գոսպել»: 2019թ-ից անդամակցում է «Տամա» հարվածային գործիքների միջազգային ընկերությանը: