Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՇՈՏ ԿՈՐԳԱՆՅԱՆ

Թմբկահար

Ծնվել է 1975թ. ապրիլի 24-ին, Երևանում: 14 տարեկան հասակից սկսել է նվագել հարվածային գործիքներ, «Подростковое кино» և «Պանտոկրատորս» խմբերում, որոնց հետ 1990թ. առաջին ելույթներն է ունեցել երևանյան ռոք-փառատոների ժամանակ: 1993թ. նվագել է «Dumbarton Oak», 1995թ.` «Էնջլս», ապա` «Strangers» ռոք խմբերում: 2000-07թթ եղել է «Բամբիռ» ռոք խմբի անդամ: Զուգահեռ 2001թ-ից նվագում է «Օկսենհեմ» ռոք խմբում: Ձայնագրվել է երկու ձայնասկավառակում, նկարահանվել է 5 տեսահոլովակում: Համերգային հյուրախաղերով եղել է Իրանում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Լեհաստանում և այլուր: Համագործակցել է մի շարք երաժիշտների հետ, որոնց հետ հանդես է եկել համերգային ծրագրերով: 2008թ-ից նվագում է նաև «Վոքս» խմբում: