
Աղեքսանդր Մխիթարյան
Բանասեր, բանահավաք

Սողոմոն Մելիք-Շահնազարյան
Արձակագիր

Բագրատ Մուրադյան
Դերասան

Վարդգես Տալյան
Կոմպոզիտոր

Լյուսյա Արղության
Արձակագիր

Ալեքսանդր Սահինյան
Ճարտարապետ

Բոգդան Ջանյան
Բանաստեղծ

Հանրի Զարյան
Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան
Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան
Կինոռեժիսոր

Հակոբ Ղազանչյան
Բեմադրիչ

Ռուբեն Տերտերյան
Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան
Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան
Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան
Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան
Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան
Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան
Դերասանուհի

Տիգրան Սարգսյան
Բալետի արտիստ
ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ծնվել է 1968թ. օգոստոսի 30-ին, Երևանում: Ջութակահար Կարո Հայրապետյանի և ջութակահար, մշակութային գործիչ Ալիսա Ադամյանի որդին է: Դպրոցական տարիներից զբաղվել է ջազ երաժշտությամբ: Ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցի դաշնամուրային բաժինը, ապա` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: Ջազ երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել և սովորել Նյու Յորքում, համաշխարհային ջազ լեգենդներ Բարրի Հարրիսից և Ֆրենկ Հյուիթից: Համագործակցել է բազմաթիվ լեգենդար երաժիշտների հետ: Նյու Օրլեանում թողարկել է «Love for sale», «Tripp to New Orleans» և «Bop it up» ձայնասկավառակները: Վիլնյուսում մասնակցել է ջազ փառատոնի և արժանացել «Գրան Պրի» մրցանակի: Մասնակցել է նաև մի շարք այլ միջազգային ջազային փառատոների` Լեհաստանի «Jazz Jamboree», Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի (1997-99թթ), Նյու Օրլեանի, Մոնրեալի և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում և' իր տրիոյի, և' համաշխարհային լեգենդար երաժիշտների հետ: Ջազ է դասավանդել Սիրիայում, Իրանում, Լիբանանում և Երևանում: 1998թ-ից «Armenian Navy Band» խմբի դաշնակահարն է: 2005թ. հիմնել է «Կատուներ» երաժշտական խումբը: Որոշ ժամանակ պարբերաբար մասնակցել է Կիպրոսում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ամենամյա «Ապագայի ջազ» ծրագրին, որտեղ դասավանդել է և ելույթ է ունեցել հանրաճանաչ կոնտրաբասահար Արի Ռոլանդի և նրա խմբի հետ: Թողարկել է առաջին անհատական «Singin and Swingin» ձայնասկավառակը: Հեղինակել է «Խճճված զուգահեռներ» (2009թ.), «Եթե բոլորը» (2012թ.) ֆիլմերի երաժշտությունները և նոր նոր երաժշտական ձևավորում է տվել Հ.Բեկնազարյանի «Շորն ու շորշորը» (1926թ.) ֆիլմին: Վերջինս կատարվել է «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.` հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին` «Եթե բոլորը» ֆիլմի համար: