Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԽԱՉԱՏՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ

Կոմպոզիտոր, դաշնակահար

Ծնվել է 1965թ. մարտի 3-ին, Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 8-րդ դասարանից ուսումնասիրել է կոմպոզիտորական արվեստը՝ Էդուարդ Բաղդասարյանի ղեկավարությամբ: 1983թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին՝ Էդվարդ Միրզոյանի դասարան: 1980թ-ից մասնակցել է տարբեր ջազային համերգների և փառատոների տարբեր երաժշտախմբերի հետ: Առաջին լուրջ ջազային քայլերը կատարել է սաքսաֆոնահարների կվինտետի հետ` Էդուարդ Բախչինյանի ղեկավարությամբ: 1984թ-ից սաքսաֆոնահար Արմեն Հյուսնունցի հետ ստեղծել է «Time Report» ջազային կվարտետը: 1993-94թթ հանդիսացել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի երաժշտական ղեկավարը: 1998թ-ից համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում` Գերմանիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Վրաստան, Շվեյցարիա և այլն: 2008թ. ընկերների հետ ստեղծել է նոր նախագիծ` «Reprise» անվանումով: Գործիքավորել և համերգներով մասնակցել է Հայաստանի և արտասահմանի տարբեր ժանրերի երգիչների ու երաժիշտների հետ` Արամ Ասատրյան, Լևոն Մալխասյան, Ռուբեն Հախվերդյան, Ռոբերտ Մլքեյան, Արսեն Սաֆարյան, Հայկ Մանարյան, Արամո, Արման Հովհաննիսյան, Ֆեյրուզ Ռահբանի, Աղվան Պապոյան և այլք: Երկար ժամանակ համագործակցել է երգահան Հայկ Մանարյանի հետ, ում հետ հեղինակել է բազմաթիվ նախագծեր, այդ թվում` «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի երաժշտությունը: Նրա երաժշտությամբ ստեղծված ներկայացումները բեմադրվել են տարբեր երկրներում` Ֆրանսիա, Մալայզիա: «Time Report» խմբով հեղինակել է չորս, «Reprise» խմբով՝ մեկ ձայներիզ: