
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ԷՄՄԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Ծնվել է 1991թ. հոկտեմբերի 6-ին, Ջավախքի Մերենիա գյուղում: Երեք տարի սովորել է Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: 2002թ. տեղափոխվել է Երևան: 2003թ. հաճախել է «Հասմիկ» մանկապատանեկան երաժշտական թատերախումբ, որտեղ սովորել է 8 տարի: Մասնակցել «Ոսկե նոտա», «Նռան հատիկ» փառատոներին: Ավարտել է նաև Դավիթաշեն համայքի Արվեստի կենտրոնի հոգեբանության բաժինը: Սովորել է Երևանի Ա.Նավասարդյանի անվան թիվ 196 միջնակարգ դպրոցում: 2010-14թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Խանդիկյանի արվեստանոցում: 2011թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական և Երևանի Խորեոգրաֆիայի պետական թատրոններում: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Վ.Վոլոդարսկիի «Սրիկան» (Տատյանա), Վ.Շեքսպիրի «12-րդ գիշեր» (Սեբաստիան), «Ռոմեո և Ջուլիետ» (Պալատական), «12-րդ գիշեր կամ սիրուց եմ մեռնում» (Պալատական), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Սոֆի), Էսքիլեսի «Օրեստեա» (Կասանդրա), «Բուրատինոյի ամանորյա արկածները» (Մալվինա), «Արքայադստեր համբույրը» (Չարքաճուտ), «Մեծ անտառի զավակները» (Իսպանուհի), Ա.Գալինի «Առնետաորս» (Կին), «Հեքիաթն է կանչում» (Շնիկ), «Ճպուռն ու մրջյունը» (Ճպուռ), Մ.Մադկոնախի «Բարձ մարդը» (Մանուկ Հիսուս աղջիկ), Սովաժոնի «Չաո» (Պարող), Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Մարիա), Էվրիպիդեսի «Մեդեա» (Մեդեա) և այլն: 2013թ. մասնակցել է Չեխիայի «Սոուկանի» ամենամյա երիտասարդական փառատոնին, որտեղ խաղացել է Ա.Գալինի «Վելոռիկշա» ներկայացման մեջ: Նկարահանվել է տեսահոլովակում, մասնակցել Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանի տարբեր միջոցառումների, գրական երեկոների: Նկարահանվել է Ք.Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմում: