ԱՆԱՀԻՏ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ

Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Ծնվել է 1985թ. հուլիսի 3-ին, Երևանում: Սովորել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցում: 2007թ. ավարտել է Լորիս Քլաշյանի անվան հայկական Բաց համալսարանի հագուստի մոդելավորման բաժինը: Նկարում է և ժամանակ առ ժամանակ մասնակցել է ցուցահանդեսների: 2008թ., որպես դերասանուհի, ավարտել է Մոսկվայի Շչուկինի անվան ինստիտուտին կից քոլեջի մասնաճյուղը Երևանում: 2007թ. աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես դերասանուհի և սցենարիստ, 2008-09թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է «Սովորական հրաշք» (Ֆռեյլին), Կ.Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» (3-րդ սիրուհի), Ա.Վամպիլովի «Ավագ որդին» (Ռուս աղջիկ) և այլ ներկայացումներում: 2008-10թթ աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում` որպես «Սիեստա», «Եթեր Off" հաղորդումների հաղորդավար: 2011թ. ընդունվել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոն` որպես դերասանուհի և նույն թվականից մասնակցել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի ստուդիա-լաբորատորիայի դերասանական էքսպերիմենտալ պրոցեսներին: 2012-14թթ աշխատել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` որպես դերասանուհի: 2013թ. Լեհաստանում սովորել է ATIS (Acting Techniques Intensive Seminar at Adam Mickiewicz University in Poznan)` Գրատովսկու տեխնիկայով անցկացվող դերասանական դասընթացներում: Նույն թվականին աշխատել է անգլիացի ռեժիսոր Վերոնիկա Վիգգի բեմադրած «Օլիվեր Թվիստ» ներկայացման համար` հանդես գալով Նենսիի դերակատարմամբ: Նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում, գովազդային հոլովակներում, գեղարվեստական ֆիլմերում` Մ.Աղախանյանի «Երկինքներից Վերև», Հ.Վիրաբյանի «Ջարդված մոդերնիստ», Ա.Աղաջանյանի «Honey Money», Ա.Սիմոնյանի «Շրջադարձ» և այլն: Դասավանդում է մնջախաղ և դերասանի վարպետություն «PantoLab» արվեստի ստուդիայում: Բեմադրել է մնջախաղային ներկայացումներ: «Կաղապարում» և «Միակն» ներկայացումները արժանացել են «Մեկ քառակուսի մետր» փառատոնի գլխավոր մրցանակին, որից հետո հյուրախաղերով եղել է Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար