Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ՍԱՖԱՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1963թ. օգոստոսի 1-ին, Թբիլիսիում: 1982-84թթ սովորել է տեղի վրացական պետական թատերական ակադեմիայում: 1988-86թթ աշխատել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», Թ.Բրանդոյի «Չարլեի մորաքույրը», Թաբուկաշվիլու «Պատուհանից դուրս գարուն է» և այլն: Վերջին ներկայացման համար արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակի: 1991թ. «Կանչեցին» ներկայացման համար արժանացել է Վարդան Աճեմյանի անվան մրցանակի: 1996թ. տեղափոխվել է Երևան և նույն թվականից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ խաղացել է հետևյալ ներկայացումներում` Լ.Շանթի «Հին աստվածներ» (Իշխան), Գ.Ֆիգերեյդոյի «Եզոպոս» (Քսանթոս), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Գոլնիկ), «Արշակ թագավոր» (Ներսես), Մուրացանի «Ռուզան» (Իշխան Ջալալյան), Թ.Ուլիամսի «Տրամվայ ցանկություն» (Սթիվ), Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» (Հուբերտ), «Ռիչարդ Երրորդ» (Սուքս Բուկինհամ), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով), «Էլի մեկ զոհ» (Սարգիս), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Բագրատ), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Դոկտոր Լեփսիուս), Ռ.Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» (Առաքել վանեցի), Կ.Խոդիկյանի «Կինը անձրևից հետո» (Արմեն), Ա.Չեխովի «Բալի այգի» (Պիշչիկ), Գ.Սարգսյանի «Ավելորդ մարդը» (Սուսիկյան) և այլն: Նկարահանվել է «Բանտապետ», «Գարեգին Նժդեհ» (2013թ.) և այլ ֆիլմերում, ինչպես նաև` «Որոգայթ» (2008թ.), «Դիմակահանդես» (2009թ.), «Դժվար ապրուստ» (2011թ.), «Հարազատ թշնամի» (2013թ.) և այլ հեռուստասերիալներում: 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար