
Հովսեփ Վարդանյան
Գրող, պատմաբան

Փառնակես
Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան
Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան
Դերասան

Այծեմնիկ Զարդարյան
Քանդակագործ

Աղասի Բադալյան
Դերասան

Արթուր Փինաջյան
Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան
Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան
Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան
Ճարտարապետ

Վերա Ասլանյան
Թարգմանիչ

Կարո Մկրտչյան
Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան
Բանաստեղծ, արձակագիր

Գագիկ Ռոստոմյան
Դերասան

Սոնա Հովհաննիսյան
Դիրիժոր

Առնո Խայաջանյան
Կինոռեժիսոր
ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է 1961թ. փետրվար 14-ին, Երևանում: Երգչուհի Սյուզան Մարգարյանի ամուսինն է: 1978թ. ավարտել է Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցը: 1979-81թթ սովորել է «Հայհամերգ» միավորմանը կից էստրադային-կրկեսային ստուդիայի կրկեսային բաժնում: 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` Հ.Ղափլանյանի արվեստանոցը: 1980թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան, ապա` նաև բեմադրիչ: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում: Խաղացել է մի քանի տասնյակ դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Վ.Շեքսպիրի «Համլետ» (Համլետ), «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո), «Հուլիոս Կեսար» (Մարկ Անտոնիոս), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Հիսուս Նազովրեցի), «Խոր Վիրապ» (Գրիգոր Լուսավորիչ), «Փարիզյան դատավճիռ» (Դատավոր), Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (Սերգեյ), Ք.Բոյչևի «Գնդապետ թռչուն» (Գնդապետ), Մ.Սովաժոնի «Չաո» (Վենսան), Ե.Շվարցի «Ստվերը» (Ստվեր), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Անպատասխանատու), Հ.Բերգերի «Սիրային խառնաշփոթ» (Ֆիլիպ Դեբնի), Գ.Խանջյանի, Վ.Չալդրանյանի «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» (Ջոն), Բ.Սլեյդի «Վերջին ծաղրածուն» (Ջեք) և այլն: Խաղացել է նաև հեռուստաներկայացումներում` «Սպանել տղամարդուն», «Մի ամիս գյուղում», «Վերելակում», «Չարենցի ուղղիչ տունը», «Անհամբեր սիրահարներ», «Ես և նա», «Եղեգնուհի», «Հաղթանակած կինը», «Փուշը», «Փայտե մարդը» և այլն: Երևանում և ԱՄՆ-ում բեմադրել է մի շարք ներկայացումներ` Յ.Գրուշասի «Բեատրիչե», Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր», Մ.Սովաժոնի «Չաո», Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին», «Վայրի աղջիկը 20 տարի անց», «Մահ իտալական ձևով», «Վերջին տանգոն» և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Ճերմակ անուրջներ» (1985թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Լքյալներ» (1991թ.), «Պատանդներ» (1991թ.), «Հին աստվածներ» (1993թ.), «Տեր ողորմեա» (1997թ.), «Քրմուհի» (2007թ.), «Խաչագողի հիշատակարանը» (2010թ.) և այլն: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2012թ.` ՀՀ Պետական մրցանակի: