Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԳՐԵՏԱ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1953թ. մայիսի 9-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1970թ. ավարտել է տեղի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 միջնակարգ դպրոցը: 1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1975-96թթ աշխատել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 1996թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի և բեմական խոսք է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2007թ-ից` դոցենտ): Խաղացել է ավելի քան 100 դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Մուրացանի «Ռուզան» (Ռուզան), Ա.Չեխովի «Երեք քույր» (Իրինա), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Զառնիշան), Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Մարթա-Իզաբելլա), Ծովակի «Խնայեցեք տղամարդկանց» (Մարիամիկ), Ալբայի «Բերնարդա Ալբան և նրա աղջիկները» (Պոնսիա, «Վահագն» մրցանակ, 2003թ.), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Իշխանուհի), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Մայր, տիկին Դիտման), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Անթառամ), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Խաթուն), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Վարյա) և այլն: Վերջին երկու դերի համար արժանացել է Մետաքսիա Սիմոնյանի անվան մրցանակի: Խաղացել է նաև մի շարք մոնո-ներկայացումներում` Հ.Մաթևոսյանի «Ծառերը» (Մայր), Ն.Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի» (Վարդուհի) և այլն: Մասնակցել է միջազգային փառատոների, իսկ 2008թ. Գերմանիայում անցկացված միջազգային մոնո-թատերական փառատոնի ժամանակ Ն.Շահնազարյանի «Թափոր» պիեսում Թերեզի դերակատարման համար արժանացել է 3-րդ մրցանակին: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2017թ.՝ ՀԹԳՄ Էդգար Էլբակյանի անվան «Արտավազդ» թատերական մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար