Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դերասան

24 հոկտեմբեր, 1947 - 9 փետրվար, 2022

Ծնվել է Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Զավեն Տատինցյանի արվեստանոցը: 1970թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Հ.Պարոնյանի «Կատակերգություն» (Աբիսողոմ աղա), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Բանտապահ), Մ.Սովաժոնի «Չաո» (Մարտինե), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ատելիո), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Կապուլետ), «Համլետ» (Կլավդիոս), «Մակբեթ» (Բանքո), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Պիղատոս), Ս.Հարությունյանի, Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Բ Դատավոր) և այլն: Մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսության բեմադրությունների: Նկարահանվել է «Սպիտակ ափեր» (1975թ.), «Սպիտակ գիշեր կույր առաքյալի համար» (1989թ.), «Ձայն բարբառո» (1992թ.), «Գագաթ» (2010թ.) և այլ ֆիլմերում: 2004թ. արժանացել է ՀԹԳՄ Պետրոս Ադամյանի անվան, 2007թ. և 2011թ.` ոսկե մեդալի, 2004թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: