Սրապիոն Էմինյան

Բառարանագիր

Ռուսուդանա Թավրիզյան

Բալետի արտիստ

Բագրատ Ստաֆֆի

Արձակագիր

Միքայել Դովլաթյան

Կինոռեժիսոր

Արտ Սևադա

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Լուիզա Ներսիսյան

Դերասանուհի

Ավետ Բարսեղյան

Հաղորդավար

Արտակ Ներսիսյան

Կիթառահար, շրթհարմոնահար

 

 

 

 

ՀՐԱՉՈՒՀԻ ՋԻՆԱՆՅԱՆ

Ասմունքող, հաղորդավար

25 նոյեմբեր, 1919 - 19 սեպտեմբեր, 2012

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է պատմաբան Հայկարամ Ութմազյանի կինը: 1925թ. տեղափոխվել է Հայաստան: 1936-41թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1941թ-ից աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր և ռեժիսոր: Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչ 2002թ. բեմական խոսք է դասավանդել ինստիտուտում: Երկար տարիներ ղեկավարել է նաև բեմական խոսքի ամբիոնը (1984թ-ից` պրոֆեսոր): Նրա ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել ասմունքի ժանրը: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգևատրվել պետական պարգևներով: 1977թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2003թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար