Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

1938թ. ապրիլի 25-ին կառավարության որոշմամբ Քանաքեռում Խ. Աբովյանի հայրենի տունը վերակառուցվում և ձևավորվում է որպես թանգարան: Հարթ տանիքով միահարկ տունը, բաղկացած երեք սենյակից և մեծ պատշգամբից, շուրջ 200 տարի առաջ կառուցել էր նրա պապը` Ապովը։ Տան պատերի ներսում տարբեր մեծության խորշեր են բացված, որ ծառայել են լույսի ճրագներ ու կենցաղային տարբեր իրեր տեղադրելու համար։ Վերակառուցման ընթացքում ամրացվել են պատերը, վերանորոգվել պատշգամբի փայտե ճաղերն ու բազրիքները, պատուհանների փեղկերը, դռներն ու թոնիրը։ Տունը կահավորվել է Ապովենց հետնորդների մոտ պահպանված և այն ժամանակներին բնորոշ կենցաղային իրերով։ Կից տարածքում 1979թ. կառուցվեց նաև թանգարանի նոր մասնաշենքը (ճարտարապետ` Լ. Սադոյան), որի ծավալն ամբողջությամբ բարձրացված է գետնի մակերեսից` Խաչատուր Աբովյանի տոհմական բնակարանի վրա։ Թանգարանի շենքի հյուսիսային երկհարկանի մասում տեղադրված են ցուցասրահները, դահլիճն ու աշխատասենյակները։ 2005թ. այն հիմնանորոգվեց: Հիմնանորոգումից հետո ցուցադրությունը համալրվեց մեծ հետաքրքրություն ներկայացնող վավերագրերով, որը բաղկացած է 12 բաժիններից` սկսած ծննդավայր Քանաքեռից, Էջմիածնում, Ներսիսյան դպրոցում, Դորպատում ուսումնառության տարիներից, 1826-28թթ ռուս-պարսկական պատերազմի պատմությունից, Արարատ լեռը բարձրանալու գրական, բանահավաքական գործունեությունից մինչև «Անհայտ բացակայությունը»: Հիմնական ֆոնդում հաշվառված է ավելի քան 650 առարկա` գրողի գրական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշներ, նրա երկերի անդրանիկ և հետագա տարիների հրատարակություններ, թարգմանություններ, ձեռագրեր, գրողին նվիրված արվեստի գործեր և այլն։ Ներկայացված են գեղանկարչության առարկաներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, հնագիտական, կենցաղի և ազգագրական առարկաներ, լուսանկարներ և փաստաթղթեր: Հիշատակության են արժանի գրողի որդու` Վարդանի ջութակը, հայ անվանի նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Երվանդ Քոչարի, Էդուարդ Իսաբեկյանի և այլոց կտավները, հնատիպ և հազվագյուտ հրատարակություններ։ Ցուցադրված են «Վերք Հայաստանի» վեպի առաջին և հետագա հրատարակությունները։ 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար