Ստեփանոս Ռոշքա

Բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ

Հովհաննես Քարամյան

Քանդակազարդող

Գրիգոր Քեշիշյան

Արձակագիր, թարգմանիչ

Հակոբ Նորունի

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Սարգիս Սարգսյան

Քանդակագործ

Գեորգի Գյոդակյան

Երաժշտագետ

Բելա Հովնանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Լենդրուշ Ալոյան

Բանասեր, լրագրող

Ասատուր Պզտիկյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գենադի Մելքոնյան

Կինոռեժիսոր

Անահիտ Քոչարյան

Դերասանուհի

Իրինա Մկրտչյան

Գեղանկարչուհի, գրաֆիկ

Արման Նշանյան

Դերասան, օպերային երգիչ

 

 

 

 

ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Հաղարծնի վանքային համալիրը եղել է միջնադարյան հոգևոր և մշակութային կենտրոն` Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորափոր գավառում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հյուսիս): Հաղարծնի վանքի հիմնադրման ժամանակն ստույգ հայտնի չէ: Վանքը ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր վարդապետ Տարոնացու (Հաղարծնեցի) վանահայրության օրոք: Համալիրն  ունի 3 եկեղեցի, 2 գավիթ (մեկն ավերված է), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Հնագույնը Սբ. Գրիգոր եկեղեցին է (մոտ 10-րդ դար). ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ` ուղղանկյուն, 4 անկյուններում ավանդատներով գմբեթավոր կառույց է: 11-րդ դարում վանքն ավերվել է սելջուկյան թյուրքերի արշավանքներից: 12-րդ դարում Վրաց Գեորգի III թագավորի և հայոց իշխանների հրամանով համալիրը նորոգվել է, վերականգնվել են վանքի հողատիրական իրավունքները: 1194թ. Հարբա որդի Խալթը Սբ. Գրիգոր եկեղեցուն կից կառուցել է միանավ, թաղածածկ Կաթողիկե փոքր եկեղեցին, իսկ 12-րդ դարի վերջին իշխան Իվանե Զաքարյանը Սբ. Գրիգոր եկեղեցուն արևմուտքից կից կառուցել է քառասյուն մեծ գավիթ: Գավթի առաստաղի անկյունային հատվածներին կան հարթաքանդակներ: 1244թ. Սբ. Գրիգոր եկեղեցու արևելյան կողմում կառուցվել է Սբ. Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին՝ կապտավուն բազալտից, նրբագեղ մանրամասերով: 1281թ. տեր Հովհաննեսն ու տեր Սարգիսը բարերարների օժանդակությամբ հիմնավորապես վերակառուցել են վանքի գլխավոր՝ Սբ. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցին 1 զույգ մույթով գմբեթավոր դահլիճ է, ճակատներին (բացի արևմտյանից)՝ «հայկական խորշեր»: Գմբեթի բարձր թմբուկը զարդարված է դեկորատիվ կամարաշարով: Արևելյան ճակատին 2 հոգևորականի կտիտորական պատկերաքանդակն է՝ եկեղեցու մանրակերտով: 1248թ. ճարտարապետ Մինասը կառուցել է վանքի սեղանատունը, որը միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության լավագույն ստեղծագործություններից է. ընդարձակ, ուղղանկյուն դահլիճ է՝ 1 զույգ մույթով բաժանված 2 հավասար, երդիկավոր մասերի. յուրաքանչյուրը ծածկված է 2 զույգ փոխհատվող կամարների համակարգով: 1671թ. թիֆլիսաբնակ Հոգիջանի ընտանիքը նորոգել է Սբ. Ստեփանոս, 1681թ. Չիթաղյանները՝ Սբ. Գրիգոր և Սբ. Աստվածածին եկեղեցիները: 18-րդ դարի վերջին վանքն ավերվել է Աղա Մահմեդ խան Ղաջարի արշավանքի ժամանակ: Վերստին գործել է 1862թ., վերանորոգվել է 1901թ.: Վանքի տարածքում կան թաղածածկ մատուռներ, գեղաքանդակ խաչքարեր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար