Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ԿՈՌԻԿՈՍԻ ԲԵՐԴ

Կուռիկոս նավահանգստային բերդաքաղաքը գտնվում է Կիլիկյան Հայաստանում՝ Միջերկրական ծովի ափին՝ Սելևկիայից 45կմ հյուսիս- արևելք: Հիմնադրվել է Սելևկյանների տիրապետության ժամանակ: Թորոս 2-րդ իշխանի գահակալման տարիներին (1145-59թթ) Կոռիկոսը միացավ Կիլկյան Հայաստանին: 1190-ական թվականներին Կոռիկոսի կառավարիչն էր իշխան Կիռ Սահակը: 1206թ. Լևոն 2-րդը հիմնավորապես ավարտեց Կոռիկոսի վերակառուցումները: 1210թ. Կոռիկոսի կառավարիչն էր արքունի մեծ մարաջախտ Վահրամը: Լևոն 2-րդի մահից հետո Վահրամը փորձեց տիրել Հայոց գահը, սակայն պետության խնամակալ Կոստանդին Հեթումյան պայլը մահապատժի ենթարկեց նրան և Կոռիկոսը հանձնեց իր եղբայր Օշինին: Վերջինս մինչև իր մահը զբաղվեց Կոռիկոսի շինարարական աշխատանքներով, որդուն` Գրիգոր պայլին, ժառանգելով ճոխացած ու շենացած բերդաքաղաք: Ծովային բերդի ամրությունները տակավին կանգուն են: Կոռիկոսում պահպանվել են բնակելի ու հասարակական շենքերի, թաղածածկ մատուռների, գմբեթավոր տաճարների մնացորդներ: Կոռիկոսի ավերակներն այժմ թուրքերն անվանում են Քորկոս:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար