Ստեփանոս Ռոշքա

Բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ

Հովհաննես Քարամյան

Քանդակազարդող

Գրիգոր Քեշիշյան

Արձակագիր, թարգմանիչ

Հակոբ Նորունի

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Սարգիս Սարգսյան

Քանդակագործ

Գեորգի Գյոդակյան

Երաժշտագետ

Բելա Հովնանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Լենդրուշ Ալոյան

Բանասեր, լրագրող

Ասատուր Պզտիկյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գենադի Մելքոնյան

Կինոռեժիսոր

Անահիտ Քոչարյան

Դերասանուհի

Իրինա Մկրտչյան

Գեղանկարչուհի, գրաֆիկ

Արման Նշանյան

Դերասան, օպերային երգիչ

 

 

 

 

ԼԱՄԲՐՈՆԻ ԲԵՐԴ

Լամբրոն բերդաքաղաքը գտնվում է Լեռնային Կիլիկիայում: Տարսոնից 38 կմ հյուսիս-արևմուտք՝ Տավրոսի լեռնաշղթայի Գուգլակ և Այդոս կիրճերը տանող լեռնահովիտի կենտրոնում: Լամբրոնի անառիկ բերդը կառուցված է քարաբլրի վրա: Պահպանվել են միմիյանց հաջորդող 5 մուտքերի ավերակները: Քարաբլրի հյուսիսում կառուցված միջնաբերդը բուն բերդից անջատված էր խրամով, գործածվել է շարժական կամուրջ: Լամբրոնում նշմարվում էին Սկևռա վանքի ավերակները: 11-14-րդ դա րերում Լամբրոնի հայ իշխանանիստ բերդավան էր: 11-րդ դա րի վերջին Օշին Գանձակեցին նորոգել ու կառուցապատել է Լամբրոնը և հիմնել Լամբրոնի Օշինյան իշխանությունը: 1071-1170թթ Լամբրոնի հայ իշխանները կախման մեջ էին Բյուզանդիայից, անկախանալով` վարել են Կիլիկյան հայկական իշխանությանը չմիանալու քաղաքականություն և այդ նպատակով դաշնակցել սելջուկյան թուրքերի հետ: Լևոն Բ Տարսոնում ձերբակալել է Լամբրոնի իշխանական տան անդամներին և գրավել Լամբրոնը: 14-րդ դարի սկզբին Լամբրոնը բազմամարդ քաղաք էր: Ենթադրվում է, որ եղել է Կիլիկիյան Հայաստանի գեղարվեստական արծաթագործության կենտրոններից: Մինչև 18-րդ դա րի կեսը Լամբրոնի բերդի դռան վրա պահպանվել է Կիլիկիայի հայկական թագավորության զինանշանը` զույգ առյուծներով, խաչով և հայերեն տառերով: Ամրոցի վերին մասը բարձր ժայռի տափարակ գագաթին է, իսկ մյուս մասը`կից սարահարթի վրա, որը երկու կողմից սահմանափակված է ուղղաձիգ ու տեղ-տեղ պատերի նման տաշված ժայռերով: Պարսիպներն ուժեղացված են ուղղանկյուն և կիսաշրջանաձև աշտարակներով: Մոտենալ հնարավոր է միայն արևմուտքից: Դարպասները հինգն են: Ներսում կա պալատական դահլիճ` հանդիսավոր ընդունելությունների համար: Բերդի ներսը  պարիսպներով բաժանված է առանձին մասերի` պաշտպանունակությունը ուժեղացնելու նպատակով: Լամբրոնի մատույցներոմ փոքր ամրոցների համակարգ է, որն առաջինն էր դիմակայում թշնամու հարձակմանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար