Ստեփան Մալխասյանց

Բանասեր, լեզվաբան, բառարանագիր

Հակոբոս Տաշյան

Բանասեր, լեզվաբան, հայագետ

Մամբրե Մատենճյան

Գրականագետ

Տրդատ Նշանյան

Դերասան, բեմադրիչ

Արտաշես Բաբայան

Դրամատուրգ, թատերագետ

Սերգեյ Աղաբաբով

Կոմպոզիտոր

Գագիկ Վարդանյան

Գեղանկարիչ

Արման Միրիջանյան

Դերասան, ռեժիսոր

Վարդան Գաբոյան

Կիթառահար

Սուրեն Առուստամյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Շառլ Ազնավուրի անվան հրապարակը Աբովյան փողոցում գտնվող կիսաշրջանաձև բացվածքով հրապարակ է` Թումանյան և Պուշկինի փողոցների միջև ընկած հատվածում։ Նախատեսված է եղել Երևանի 1924թ. գլխավոր հատակագծով։ Հրապարակի անսամբլը կազմակերպվել է 1927-58թթ, երբ կառուցվել են «Երևան» հյուրանոցը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը և Հայաստանի նկարչի տունը։ 1933-1954թթ հրապարակի մեջտեղում դրվել է Խ. Աբովյանի արձանը (այժմ` գրողի տուն-թանգարանում)։ Հրապարակի կենտրոնում շրջանաձև տեղակայված են տասներկու համաստեղությունները խորհրդանշող շատրվաններ։ «Համաստեղություն» ջրավազանի ճարտարապետն է Արսեն Մելիքյանը, քանդակագործները` Արարատ Հովսեփյանը և Վլադիմիր Աթանյանը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար