Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ՄՈՒՂՆԻԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ՎԱՆՔ

Մուղնի գյուղի հարավային եզրին կանգուն է Սբ. Գևորգ վանքը, որը հիմնադրվել է 14-րդ դարում և հիմնովին վերակառուցվել՝ 1661-69թթ (ճարտարապետներ՝ Սահակ Հիզանեցի և Մուրադ)։ Վանքի քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցին շինված է մաքուր տաշած սև ու կարմիր տուֆից։ Արևմտյան կողմից կից է եռակամար բաց սրահը, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան ռոտոնդան։ Ընդարձակ և բարձր աղոթասրահը (16,1մ×12,2մ) արևելքում ավարտվում է բեմի կիսաշրջանաձև աբսիդով, որի երկու կողմերում ուղղանկյուն, թաղածածկ ավանդատներ են։ Գմբեթը բարձրանում է դահլիճի կենտրոնում։ Աբսիդի և դահլիճի հյուսիս-արևելյան անկյան վրա 17-րդ դարի որմնանկարներ են։ Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմազանությունը՝ սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով։ Արևմտյան մուտքը ուշագրավ է բացառիկ հարուստ և բարձրարվեստ ձևավորումով։ Վանքի ուղղանկյուն հատակագծով, կոպտատաշ բազալտից շարված պարիսպները հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում ունեն շրջանաձև բուրգեր։ Աշխարհիկ շինությունները (17-րդ դար) խմբավորված են համալիրի հյուսիս-արևելյան կողմում։ Բնակելի սենյակները դասավորված են թաղակապ բաց սրահի շուրջը և կից են պարսպին։ Նրանց վրա 1895թ. կառուցված երկրորդ հարկից պահպանվել են միայն քարե աստիճանները։ Արևելյան պարսպին կից են թաղածածկ սեղանատունը, մթերանոցը։ Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում գտնվում է աղբյուրի փոքրիկ շենքը՝ զուգակցված ջրամբարի հետ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար