Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՀԱՆԴԱԲԵՐԴ

Հանդաբերդը գտնվում է Քնարավան գյուղից ոչ հեռու: Կանգնեցված է անանցանելի անտառապատ լեռան գագաթին: Բոլոր կողմերից բերդը շրջապատված է ուղղաձիգ ժայռերով: Դեպի դարպասը տանող միակ ճանապարհը ներկայացնում է իրենից նեղ արահետ, որը ձգվում է ժայռերի վրայով և որոշ հատվածներում նեղանում մինչև մեկ ոտնաչափ: Լեռան բնական արգելքների գլխավերևում վեր է խոյանում հզոր պարիսպը, որի բարձրությունը հասնում է 8մ, իսկ հաստությունը` 1,3մ: Ամրոցը ընդգրկում է գրեթե ուղղանկյունաձև տարածություն` 92х60մ մակերեսով: Արտաքին պարիսպը ուժեղացված է բարձր աշտարակներով: Բերդը շարված է տեղական կոպտատաշ քարից: Ժայռերում դուրս են փորված մի քանի փոս, որոնք ջրամբարի դեր էին խաղում և պաշարման ժամանակ լցվում էին անձրևաջրով: Այդ փոսերի խորությունը 5մ է. հնում այն եղել է զգալի ավելի շատ: Բերդը տանող նեղ արահետի մոտ կա կիսակլոր ժայռափոր խուց` հարթ հատակով: Հավանաբար դա եղել է պահակատեղի, սակայն հնարավոր է նաև, որ խորշը  ծառայել է որպես աղոթարան, քանի որ կառուցվածքով նմանվում է եկեղեցու ապսիդի: Վաղ շինությունները պատկանում են 5-րդ դարին: Ի սկզբանե բերդը ներկայացնում էր իրենից ոչ մեծ շինություն, որը գրավում էր 19х16մ տարածություն: Հետագայում այդ շինությունը կառուցապատվեց և վերածվեց միջնաբերդի` շրջապատված հզոր պարիսպով: 9-րդ դարի 1-ին կեսին, Արցախի հյուսիսային տիրությունների իշխան Ատրներսեհ Սմբատյանը կառուցեց բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահով ու երկարատև պաշտպանության համար: Ամրոցը ձեռք է բերում հսկայական չափեր և վերածվում հզոր պաշտպանական կենտրոնի: Հանդաբերդի շրջակայքում գտնվող որոշ լեռնագագաթներին կառուցված էին պահակակետեր` այսպես կոչված` ուղեկից բերդեր:  Հանդաբերդը բազմիցս հիշատակվել է հայ պատմիչների գործերում: Համաձայն Դադիվանքում գտնվող խաչքարի արձանագրության, 1142-82թթ ամրոցը պատկանել է Վերին Խաչենի իշխաններ Վախթանգյաններին: 1250թ. բերդը հիշատակվում է Կիրակոս Գանձակեցու «Պատմության» մեջ: 1312թ. այն նույնպես հիշատակվում է Խաչակապի «Թարգմանչաց վանքի Ավետարանում» որպես Դոփյան իշխանների ռազմավարական կառույցներից մեկը: Ամրոցի մոտակայքում պահպանվել են բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ, որոնց ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել են Հանդաբերդին վերաբերվող արձանագրություններ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար