Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին: Հուշահամալիրը զբաղեցնում է 4500քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն: Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Ս.Քալաշյանի համահեղինակությամբ)։ 1965թ.՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր։ Դրանց արդյունքում 1966թ. սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1967թ.։ Բացումը տեղի ունեցավ 1967թ. նոյեմբերի 29-ին։ 44մ բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը, իսկ 12 քարե սալերը, որոնք դասավորված են շրջանագծով, ներկայացնում են Արևմտյան Հայաստանի 12 նահանգները: Շրջանի կենտրոնում զոհերի հիշատակի հավերժական կրակն է։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100 մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։ Հայոց Ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված  հուշահամալիրի տարածքում 1995թ. բացվեց  թանգարան-ինստիտուտը: Այստեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ։  Թանգարանի կառույցը (ճարտարապետներ` Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ` Ֆ. Առաքելյան) բացառիկ նախագիծ ունի: 1-ին հարկը ստորգետնյա է, այստեղ գործում են վարչական, ինժեներա-տեխնիկական ծառայությունները, ինչպես նաև 170 հոգու համար նախատեսված Կոմիտասի անվան դահլիճը: Այստեղ են տեղակայված նաև գիտական ու թանգարանային արժեքների պահոցները, գրադարանը, ընթերցասրահը: Թանգարանային ցուցադրությունը տեղակայված է 2-րդ հարկում` ընդգրկելով մոտ 1000քմ տարածք: Այն ունի հիմնական երեք փակ և մեկ բացօթյա ցուցասրահներ: Այն ապահովում է էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով: 1996թ. Հուշապատի վերջնամասում ամփոփվում են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ընդդեմ թուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության: Նրանց թվում են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս 15-րդը, Ֆրիտյոֆ Նանսենը, Բոդիլ Բյորնը, Ֆայեզ Էլ Ղուսեյնը, Կարեն Եփփեն: 1988-1990թթ. Հայոց Մեծ Եղեռնի Հուշահամալիրի հարևանությամբ տեղադրվեցին խաչքարեր` ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի: Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով, ուստի բազմաթիվ օտարերկյա պատվիրակություններ արդեն իսկ այցելել են թանգարան: Նրանց թվում թանգարան են այցելել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժ. Շիրակը, այլ հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ:  Թանգարանի մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից իրագործված Հայոց Ցեղասպանության զոհերին և ծաղիկներ դնում հավերժական կրակի մոտ։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար