Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Մայր Տաճարը կառուցվել է Հայոց առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից: Գիշերային մենության մեջ մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու Միածին Որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին` ցույց տալով այն վայրը, որտեղ պետք է կառուցվեր Էջմիածնի Սբ. Տաճարը: Այս զարմանահրաշ տեսիլքից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչն ու Սբ. Տրդատ թագավորի ընտանիքը ժողովրդին առաջնորդեցին Միածնի իջման վայրը և կառուցեցին Մայր Տաճարը: Սբ. Էջմիածինը նաև կոչվում է «լույսով լուսավորված», քանի որ ոչ թե կառուցվեց մահկանացու ճարտարապետների կողմից, այլ հիմնվեց Երկնավոր Ճարտարապետի կողմից, ով, իր լույսով լուսավորելով, ուրվագծեց նոր եկեղեցին: Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի կառուցումն ավարտվեց 303թ. օգոստոսին: Տաճարի օծումը տեղի ունեցավ Մարիամ Աստվածածնի վերափոխման  տոնին նախորդող շաբաթ օրը և  անվանվեց Սբ. Մարիամ Աստվածածին: Այդ պատճառով Մայր Տաճարի հիշատակության օրը նշվում է Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը: Իր կառուցումից կարճ ժամանակ անց Էջմիածնի Մայր Տաճարը հռչակվեց որպես Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հավատքի խորհրդանիշ` հաճախ կոչվելով նաև Վաղարշապատի կաթողիկե, Կաթողիկե կամ պարզապես Առաջին Եկեղեցի: 360թ. Սբ. Էջմիածինը կրեց 1-ին հարվածը, երբ պարսից Շապուհ 2-րդ արքան, մեծաթիվ բանակով ներխուժելով Հայաստան, փորձեց Մայր Տաճարը զրադաշտական մեհյանի վերածել: Շապուհ արքայի արշավանքից հետո Ներսես Մեծ Կաթողիկոսը ձեռնամուխ եղավ տաճարի վերակառուցմանը: Հայ գրերի գյուտից հետո (5-րդ դարի սկզբին), Վաղարշապատի Կաթողիկոսությանը կից հիմնադրվեց Մեսրոպյան հայկական դպրոց: Վերանորոգչական աշխատանքներ կատարվեցին նաև Սահակ Պարթև Կաթողիկոսի (387-428թթ) օրոք: Մինչև 17-րդ դարի սկիզբը Մայր Տաճարի մասին հիշատակություն չկա: Այդ ընթացքում Տաճարը մեծապես տուժում է անընդհատ կրկնվող թուրք-պարսկական պատերազմների հետևանքով: 1635-37թթ Օսմանյան Թուրքիայի սուլթան Մուրադ Դ-ն արշավանք է կազմակերպում դեպի Պարսկաստան: Սկսված պատերազմի հետևանքով մեծապես տուժում է  նաև Մայր Տաճարը: Վերոհիշյալ թուրքական արշավանքի ժամանակ Տաճարի ավերված մասերը վերանորոգում է Փիլիպպոս Ա. Աղբակեցի (1632-1655թթ) Կաթողիկոսը: 1654թ. սկսվում է զանգակատան շինարարությունը և ավարտվում է  Հակոբ Դ Ջուղայեցի (1655-80թթ) Կաթողիկոսի օրոք: Զանգակատունը կառուցող վարպետ-քանդակագործը եղել է Սահակ Խիզանեցին, իսկ որմնանկարների  հեղինակը Զաքարե Ոսկերիչն է: 1712-21թթ կատարված նկարազարդումների հեղինակը մեծահամբավ որմնանկարիչ Նաղաշ Հովնաթանն է: 1726-29թթ ավագ խորանի բեմապատի մարմարյա հարթության վրա պատկերվել է Քրիստոսի տասներկու աշակերտները, որոնց մեջտեղում Սբ. Աստվածածինն է: Մայր Աթոռում շինարարական մեծ գործունեություն է ծավալում Սիմեոն Ա. Երևանցի կաթողիկոսը (1763-80թթ): Նրա օրոք ևս շարունակվում են Մայր Տաճարի նկարազարդման աշխատանքները, որի համար Մայր Աթոռ է հրավիրվում ծաղկանկարի մեծ վարպետ թիֆլիսաբնակ Հովնաթան Հովնաթանյանը: Մայր Տաճարի վերանորոգման մի կարևոր շրջան էլ կարելի է համարել Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու (1866-82թթ) հայրապետության շրջանը: Նրա օրոք  Տաճարի արևելյան պատին կից ավելանում են թանգարանային երեք սենյակներ: 1682թ. Եղիազար Ա Այնթապեցի կաթողիկոսը հյուսիսային և հարավային աբսիդների, ինչպես նաև ավագ խորանի վրա կառուցեց փոքր զանգակատան նման գնբեթներ: Այսպիսով` Մայր Տաճարի գմբեթները, զանգակատան հետ միասին, դարձան հինգը` յուրաքանչյուր խորանի վրա մեկական գմբեթ: Որպես կենտրոնագմբեթ եկեղեցի` շինության գլխավոր գմբեթը գտնվում է կենտրոնում, իսկ մնացած չորսը խաչաձև տեղակայված են գլխավոր գմբեթի շուրջը: Տաճարն ունի երեք մուտք: Հիմնականը զանգակատան մուտքն է, մյուս երկուսը գտնվում են Տաճարի հյուսիսային և հարավային կողմերում: Չորրորդ պատմական մուտքը գտնվել է Տաճարի արևելյան անկյունում, ուր այժմ պատ է: Հին ժամանակներում այս դռան գոյության միակ ապացույցը դռան վերևում գտնվող կամարն է: Ըստ ավանդության Տրդատն ու իր ընտանիքը տաճար էին մտնում այս դռնից: Պրոֆեսոր Լիդիա Դուռնովոյի ղեկավարությամբ 25 հայ նկարիչներից բաղկացած մասնագետների խումբը դեռևս 1954թ. սկսում են որմնանկարների վերականգնողական աշխատանքները, որոնք ավարտվում են 1955թ.: Վազգեն Վեհափառի հրամանով 1981-82 թթ. կրկին  կատարվում են Մայր Տաճարի որմնանկարների վերականգնողական աշխատանքներ, որոնց ղեկավարը վերականգնիչ-գեղանկարիչ Վարդգես Բաղդասարյանն էր: Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի հրամանով իրականացվեցին Մայր Տաճարի հիմնարար վերանորոգման աշխատանքներ: Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել և վերակառուցվել է, սակայն Տաճարի ներկայիս տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին: 1950-ականների պեղումներն ապացուցեցին, որ ամենաուշը 5-րդ դարից սկսած Մայր Տաճարն ունեցել է բազիլիկատիպ խաչաձև գմբեթավոր կառուցվածք: Պեղումների ժամանակ բացվեցին ներկայիս մույթերի տակ 4-րդ դարի կառույցին պատկանող գմբեթակիր մույթերի խաչաձև խարիսխները, սալահատակի մնացորդները, իսկ Ավագ խորանի տակ հայտնաբերվեց նախնական խորանը, ինչպես նաև ուրարտական բազալտե խոշոր կոթող: Սա նշանակում էր, որ Մայր Տաճարի տեղում Ք.Ա. 1-ին հազարամյակի սկզբում արդեն սրբավայր է եղել: Մայր Տաճարը հիմնադրվել է հեթանոսական Արտեմիս աստվածուհուն նվիրված մեհյանի տեղում: 1958թ. հնագիտական պեղումների ժամանակ Մայր Տաճարի Ավագ Խորանի տակ 1-1,5 մետր խորության վրա հայտնաբերվեց 5-րդ դարում Վահան Մամիկոնյանի կողմից կառուցված սրբատեղին: Կառույցի ներսում պահպանվել են առավել հին խորանի որմեր, որոնք պատկանում էին 5-րդ դարից առավել վաղ շրջանի: Ամենայն հավանականությամբ այդ խորանը կառուցել է Գրիգոր Լուսավորիչը: Հայտնաբերված հնագույն ավագ խորանի հիմնաքարն անմիջապես կրակարանի վրա է եղել, ինչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության հանդեպ: Ուրարտական շրջանի բազալտե կոթողը, որը հայտնաբերվել էր հեթանոսական մեհյանի կրակարանի տակ, այդ շրջանի նմանատիպ կոթողներից ամենամեծն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար