Ներսես Լամբրոնացի

Մատենագիր, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, բանաստեղծ

Հակոբ Գուրգեն

Գրող, լրագրող

Լազար Արտազով

Գեղանկարիչ

Ստեփան Տեր-Ավետիքյան

Արձակագիր, հրապարակախոս

Սարգիս Մանուկյան

Գրականագետ, թարգմանիչ

Վարդան Ատրյան

Արձակագիր, լրագրող

Դև

Բանաստեղծ, գեղանկարիչ

Սերո Աբրահամյան

Բանաստեղծ, արձակագիր

Եվա Ռիվաս

Երգչուհի

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

«Մոսկվա» կինոթատրոնը բացվել է 1936թ. դեկտեմբեր 12-ին։ Կինոթատրոն «Մոսկվան» կառուցված է 1935-36թթ ճարտարապետներ Տ.Երկանյանի և Քոչարի նախագծով: «Մոսկվա» կինոթատրոնի տարածքը եղել է ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող մի վայր: Այժմյան «Ալեն Էլեն» ակումբի տեղում դամբարան էր, «Մոսկվա» կինոթատրոնի տեղում `Պողոս-Պետրոս եկեղեցին այն կառուցվել էր 1679 թ. մեծ երկրաշարժի ժամանակ կործանված նույնանուն տաճարի փոխարեն: Եկեղեցու որմնանկարները խնամքով, շերտ առ շերտ տեղից հանվել են մասնագետների կողմից և այժմ պահվում են Հայաստանի թանգարաններում՝ Պետական պատկերասրահում և Հայաստանի պետական թանգարանում:  Նկարիչների Միության տեղում` մզկիթ էր, կողքը`բնակելի տներ, որտեղ պարսիկներ էին բնակվում, իսկ Ստանիսլավսկու թատրոնի տեղում ռուսական եկեղեցի էր: Կինոթատրոնի առջև դրված էր Խաչատուր Աբովյանի արձանը, որի հեղինակն է ֆրանսահայ քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանը: Հետագայում արձանը տեղափոխեցին Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարան:   Շինարարության շաբաթօրյակներին մասնակցել են Արմենկինոյի աշխատողները՝ Համո Բեկնազարյան, Յու.Ֆելդման և ուրիշները։ Բացման օրը ցուցադրվել է 1-ին հայկական ձայնային ֆիլմը՝ «Պեպոն»։ Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաների խորաքանդակներով՝ «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ-Նովա», «Չապաև» և պլաստիկ արվեստների քանդակներով՝ «Պար» և «Բեմ»։ Վերակառուցվել է մի քանի անգամ։ Ունի չորս դահլիճներ՝ մեծ «Կարմիր դահլիճ» (491 տեղանոց), փոքր՝ «Կապույտ դահլիճ» (352 տեղանոց), VIP (35 տեղանոց) և ամառային դահլիճ (չի աշխատում)։ 1978թ. «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել 11-րդ համամիութենական կինոփառատոն, 2004թ-ից անցկացվում է միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ «Մոսկվա» կինոթատրոնի շենքի առջևում Շառլ Ազնավուրի հրապարակն է (նախկինում՝ կինո «Մոսկվայի»), որտեղ նաև գտնվում են «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցը, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի նկարիչների միության շենքը և «Կենդանակերպի նշաններ» շատրվանը:

 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար