Սիմոն Ճուլարտյան

Բանահավաք, բանասեր

Հովսեփ Աթաբեկյանց

Հրապարակախոս, թարգմանիչ, գյուղատնտես

Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Տիգրան Խրլոպյան

Մշակութային գործիչ, արձակագիր

Արմեն Գուլակյան

Բեմադրիչ, դրամատուրգ

Մարիամ Ասլամազյան

Գեղանկարչուհի

Առլեն Ֆրենսիս

Դերասանուհի

Գուրգեն Հովնան

Գրականագետ

Անջելո Էֆրիկյան

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Աիդա Դումանյան

Օպերային երգչուհի

Վահե Ահարոնյան

Դաշնակահար

Սուսաննա Կարապետյան

Երգահան, քանոնահար

Ռուբեն Եսայան

Քանդակագործ

Հովհաննես Զատիկյան

Արձակագիր, պատմաբան

Անահիտ Ֆլջյան

Արվեստաբան

Արարատ Սարգսյան

Գեղանկարիչ

Ալբինա Համբարձումյան

Երգահան, երաժիշտ

 

 

 

 

ԳԵՂԱՐԴԻ ՎԱՆՔ

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հարավ-արևելք: Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, 13-րդ դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում: Այստեղ են ապրել ու ստեղծագործել պատմիչներ Մխիթար Այրիվանեցին և Սիմեոն Այրիվանեցին, որոնք մեծ աշխատանք են ծավալել գրչության արվեստի զարգացման բնագավառում։ Դպրոցն ունեցել է հարուստ մատենադարան։ Մեզ են հասել հայերեն շատ ձեռագրեր, որոնց մի մասը պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: Գեղարդավանքում, բացի պաշտամունքային կառույցներից, եղել են դպրանոց, գրադարան և գրչատուն: 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր եկեղեցին և գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը: Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վերևի արձանագրության, կառուցել են Զաքարյանները 1215թ-ին: Այն արտաքուստ` ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է, որի արևելյան և հարավային ճակատներն ակոսված են եռանկյունաձև հատվածքի զույգ խորշերով: Առանձնապես ուշագրավ են որմնակամարաշարով և քանդակներով մշակված գլանաձև թմբուկն ու հարավային քանդակազարդ շքամուտքը: Արևմուտքից եկեղեցուն կից կենտրոնակազմ քառասյուն գավիթը կառուցվել է 1215–25թթ-ին: Չորս սյուներն իրար կապող և դեպի հանդիպակաց պատերը ձգվող կամարները գավթի ներսի տարածությունը բաժանում են հատվածների. միջին հատվածի ծածկն ունի շթաքարային հարուստ և կատարյալ լուծում, մյուսների ծածկերը տարբեր են` հարթ, խաչաձև, կիսագլանաձև: Ներսում՝ արևելյան պատի տակ, Տիմոթ և Մխիթար վարպետների 1213թ-ին կերտած խաչքարն է: Գեղարդի շինարարության կարևոր շրջանն սկսվել է 13-րդ դարի կեսից, երբ Պռոշյան իշխանական տունը վանքը գնել է Զաքարյաններից և սկսել վիմափոր շենքերի կառուցումը: Գավթի և գլխավոր եկեղեցու հյուսիսային կողմում գտնվում են վիմափոր կառույցները` 2 եկեղեցի, գավիթը, վերևում՝ ժամատուն-դամբարանը: Գավթի հյուսիսարևմտյան կողմի առաջին եկեղեցին կառուցվել է 1230–50թթ-ին, որի երդիկի հիմքին փորագրված է ճարտարապետի անունը` Գալձագ: 1283թ-ին փորվել են երկրորդ եկեղեցին և գավիթը, որը հավանաբար եղել է Պռոշյանների տոհմական դամբարանը: Եկեղեցու և գավթի պատերը ծածկված են մարդկանց, թռչունների պատկերաքանդակներով, բուսական ու երկրաչափական տարաբնույթ հյուսվածքներով: Ժայռի վերին մասում 1288թ-ին կառուցվել է Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կնոջ՝ Ռուզուքանի ժամատուն-դամբարանը, որը քառասյուն կենտրոնակազմ հորինվածք է: Վանքի շրջակայքում կան ժայռափոր մատուռներ, խցեր, բազմաթիվ խաչեր, ժայռերին ագուցված խաչքարեր:Գեղարդավանքը խիստ վնասվել է 1679 և 1840 թթ-ի երկրաշարժերից: 1834թ-ին վանքը նորոգել է կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին: 1932թ-ին Թորոս Թորամանյանի արշավախմբի պեղումներով բացվել և ուսումնասիրվել է Պռոշ իշխանի օրոք կառուցված վիմափոր խոշոր դահլիճը (փլվել է 1967 թ-ին): Գեղարդավանքը նորոգվել և վերականգնվել է 1958–87թթ-ին: Վանքային համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար