Հակոբ Մանանդյան

Պատմաբան, բանասեր

Աստղիկ Երամյան

Դերասանուհի

Նորայր Աղաջանյան

Գեղանկարիչ

Սևակ Արզումանյան

Գրականագետ, գրաքննադատ

Կիմ Երիցյան

Դերասան

Ռուբեն Սարգսյան

Կոմպոզիտոր

Ակսել Բակունց

Երաժիշտ, ջազմեն

Սերգեյ Մարկոսյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վիկտոր Հովհաննիսյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Անուշ Նագգաշյան

Բանաստեղծ

Անի Բատիկյան

Ջութակահար

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նկարիչների միությունը ստեղծվել է 1932թ. նոյեմբերի 10-ին։ Գտնվում է Աբովյան 16 հասցեում (Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ): Առաջին նախագահն է եղել քանդակագործ Արա Սարգսյանը (1932-37թթ.): Միությունը Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին միավորող հասարակական-ստեղծագործական կազմակերպություն է։ Ունի շուրջ 1200 անդամ։ Միության հիմնական խնդիրներից են՝ աջակցել Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին՝ ստեղծելու բարձրարժեք ստեղծագործություններ, նպաստել անդամների պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը, նրանց միջազգային կապերի ընդլայմանը, մասսայականացնել ստեղծված աշծատանքները, բացել ցուցահանդեսներ, հնարավորինս կազմակերպել և ֆինանսավորել նրանց գործունեությունը և այլն։ Միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչների կատալոգները։ Միությունում անցկացվում են դասախոսություններ, հանդիպումներ արվեստի ու մշակույթի գործիչների հետ, տոնվում են հոբելյանական տարեթվերը։ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո ընդլայնվել են միության միջազգային կապերը, նկարիչների համախումբ և անհատական ցուցահանդեսների կազմակերպումն արտասահմանում։ 1994թ. Ֆրանսիայում կազմակերպված «Հայ նկարիչները» ցուցահանդեսի, ինչպես նաև Ժանսեմի, Էդգար Շահինի, Գառզուի աշխատանքների վաճառքից գոյացած գումարով Փարիզում գնվել և բացվել է արվեստանոց, որտեղ հայ նկարիչներին ընձեռվում է երկու ամիս աշխատելու և ցուցադրվելու հնարավորություն։ Առաջին համագումարը տեղի է ունեցել 1945թ.։ 1945-2013թթ կայացել է 18 համագումար։ Վերջին՝ 18-րդ համագումարը կայացել է 2013 թ. դեկտեմբերի 16-ին, որի ժամանակ Կարեն Աղամյանը ձայների ճնշող մեծամասնությամբ երրորդ անգամ ընտրվել է կազմակերպության նախագահ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար