Ստեփանոս Ռոշքա

Բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ

Հովհաննես Քարամյան

Քանդակազարդող

Գրիգոր Քեշիշյան

Արձակագիր, թարգմանիչ

Հակոբ Նորունի

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Սարգիս Սարգսյան

Քանդակագործ

Գեորգի Գյոդակյան

Երաժշտագետ

Բելա Հովնանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Լենդրուշ Ալոյան

Բանասեր, լրագրող

Ասատուր Պզտիկյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գենադի Մելքոնյան

Կինոռեժիսոր

Անահիտ Քոչարյան

Դերասանուհի

Իրինա Մկրտչյան

Գեղանկարչուհի, գրաֆիկ

Արման Նշանյան

Դերասան, օպերային երգիչ

 

 

 

 

ՄԱՍՏԱՐԱՅԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցին կենտրոնագմբեթ, ներքուստ և արտաքուստ խաչաձև հուշարձան է: Գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում։ Կա շինարարական հինգ արձանագրությունները, որոնցից մի քանիսում հիշատակված է կառուցող Գրիգորաս Վանականի անունը, իսկ մեկում նշվում է, որ տաճարը նորոգվել է 891թ., հետազոտողների մոտ առաջացրել են տարակարծություններ տաճարի թվագրման հարցում: Ոմանք թվագրում են 5-6-րդ, ոմանք էլ 6-7-րդ դարերով, իսկ ոմանք էլ այն կարծիքին են, որ հին եկեղեցու տեղում տաճարը վերստին կառուցվել է 7-րդ դարում՝ պահպանելով հին եկեղեցու որոշ մասեր: Տաճարի հատակագծային հորինվածքը սերվում է Էջմիածնի Մայր տաճարի հատակագծային ձևերից: Խաչաթևերը կազմավորում են կիսաշրջանի աբսիդները, որոնք բացի արևելյանից, մնացած ճակատների նկատմամբ դուրս են շեշտված իրենց հնգանիստ ծավալներով: Էջմիածնի Մայր տաճարի համեմատությամբ կա էական մի տարբերություն: Մաստարայի աղոթասրահում բացակայում են գմբեթակիր չորս մույթերը: Դրա շնորհիվ, ինչպես գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիներում, աղոթասրահի ներսը միասնական է և ընկալվում է իր ամբողջական ծավալով: Մաստարայի տաճարը ցայտուն օրինակ է այն բանի, թե ինչպես հին Հայաստանի ճարտարապետները չբավարարվելով ձեռք բերված նվաճումներով, շարունակ ստեղծագործական որոնումներ էին կատարում կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր տարբերակներ ու ծածկի համապատասխան կոնստրուկտիվ լուծումներ ստեղծելու ուղղությամբ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար