Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ

Հերմոնի վանքը (Ահերմոնի վանք, Կնեվանք) գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզում, Եղեգիս գետի ձորալանջին։ Եղել է կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն։ 936թ. հիմնադրել են Սյունյաց գահերեց Սմբատ իշխանը և Հակոբ եպիսկոպոսը։  Ներկայիս Սբ. Գրիգոր եկեղեցին սրբատաշ բազալտով կառուցված մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկ է՝ կառուցված 17-րդ դարում։ Քանդված են ծածկը և հարավային պատի մի մասը։ Վանքը ունի կանոնավոր, ուղղանկյուն հատակագծով, պարիսպներով շրջափակված ընդարձակ բակ, ուր պահպանվել են երբեմնի համալիրի աշխարհիկ շինությունների հետքերը: Հերմոնի վանքում գործել են նշանավոր մտավորականներ, նկարիչներ, գրվել են բազմաթիվ ձեռագրեր: Հերմոնի վանքի դպրոց գործել է վանքին կից, հայտնի է դարձել 14-րդ դարում, երբ 1338թ. այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր Կիլիկեցի վարդապետը և նոր դպրոցի հիմք դրել։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար