Nikoghayos Tigranyan

Composer, pianist

Grigor Tatevyan

Architect, military

Van Khachatur

Painter, sculptor, architect, poet

Eduard Avagyan

Poet, writer, translator

Hrant Achyan

Architect

Vahe Shahverdyan

Theatre director

Vahram Babayan

Composer, pianist

Samson Stepanyan

Actor, Theatre director

 

 

 

 

GEVORG CHMSHKYAN

Actor, theatre director

7 March, 1837 – 28 December, 1915

Ծնվել է Թիֆլիսում: 1847-50թթ սովորել է Ներսիսյան դպրոցում, 1854թ. ավարտել է ռուսական հողաչափական ուսումնարանը և մինչև 1862թ. աշխատել տարբեր քաղաքներում որպես հողաչափ: Թատերական գործունեությունն սկսել է 1863թ.: 1864թ. ստեղծել է հայ առաջին` Անկախ դերասանական ընկերությունը, 1872թ.` «Մշակ» թերթը, 1879թ.` Թիֆլիսի թատերական ընկերությունը, 1908թ.-ից Հայոց դրամատիկական ընկերության պատվավոր անդամ է: Հայ թատրոնում հաստատել է Շեքսպիրի, Մոլիերի, Օստրովսկու, Գոգոլի, Սունդուկյանի դրամատուրգիան, նախընտրել արդիական թեմաներով պիեսները: 1864-90-ականներին իր շուրջն է համախմբել հայ թատրոնի լավագույն ուժերին: Առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև: Դերասանական տարբեր խմբերով շրջագայել է Շուշիում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Գորիում, Բաքվում և այլուր: 1879թ. Կոստանդնուպոլսից Պետրոս Ադամյանին և Սիրանույշին հրավիրել է իր թատերախումբ: Պեպոյի (Սունդուկյանի «Պեպո») առաջին և լավագույն դերակատարն էր հայկական և Թիֆլիսի վրացական թատրոններում: Առաջինն է հայ թատրոնում բեմադրել Օստրովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր» և Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսները, որտեղ խաղացել է Վիխորևի ու Կրեչինսկու դերերը: Չմշկյանը թարգմանել է մոտ 20 պիես և բեմադրել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Օթելլո», «Թիմոն Աթենացի», Հյուգոյի «Անջելո» և այլ գործեր: Խաղացել է ավելի քան 100 դեր, որոնցից են Վարդան (Կարենյանի «Վարդան Մամիկոնյան կամ Վարդանանց պատերազմ»), Օսեփ (Սունդուկյանի «Քանդած օջախ»), Պետրուչչո (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»), Դոն Ժուան (Մոլիերի «Դոն Ժուան»), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ») և այլն: Գրել է «Իմ հիշատակարանը» (1953թ.) գիրքը, պիեսներ («Վարժուհի», «Միթոմ ոչինչ», «Երկու ընտանիքում» և այլն), թատերական և հրապարակախոսական հոդվածներ: Մահացել է Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ):

GROUPS


PARTICIPATE IN CASTING


Experience
Attache Photo