
Hovhannes Holov
Linguist, translator, church figure

Hovhannes Peyzat
Painter

Nikoghayos Pughinyan
Playwright

Hmayak Hakobyan
Painter

Aleksey Jivelegov
Historian, litterateur, translator

Aleksandr Shagafyan
Actor

Eliza Olchuyan
Singer, dancer

Rozalya Asoyan
Actress

Romanos Sargsyan
Painter

Yurik Samvelyan
Sculptor

Herbert Gasparyan
Theatre director

Eduard Yedigaryan
Stage artist

Tigran Petrosyants
Cultivator, chronicler, journalist, historian

Ruben Kochar
Filmmaker

Suren Safaryan
Painter
KHOREN ABRAHAMYAN

1 April, 1930 – 10 December, 2004
Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Սունդուկյանի անվան թատրոնում: 1979-84թթ եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-95թթ՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ: 1985-88թթ Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980-95թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»): Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նրա դերակատարումներով` Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968թ.), Ռոստոմ («Տերը», 1968թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977թ.), Տեր-Ավետիս («Հուսո աստղ», 1978թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979թ.) և այլն: Նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Զարյանի «Հացավան», Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում՝ Քալանթարյանի «Թիկունք», Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: Մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների: Հայտնի էր նաև որպես ասմունքող: 1980թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում: