Feruhkhan Krtikian

Doctor, publicist

Avedik Lukacs

Historian, armenologist

Avetik Isahakyan

Poet, writer

Sandro Behbudyan

Historian, philologist

David Gasparyan

Litterateur, literary critic

Hovhannes Hovhannisyan

Actor, theatre director

Artyom Harutyunyan

Director, cameraman

Vahram Zaryan

Mime, dancer

Erik Mirzoyan

Clarnetist

 

 

 

 

KHOREN ABRAHAMYAN

Actor

1 April, 1930 – 10 December, 2004

Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Սունդուկյանի անվան թատրոնում: 1979-84թթ եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-95թթ՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ: 1985-88թթ Գյումրիի պետական թատրոնի դերասան  էր և գլխավոր ռեժիսորը, 1980-95թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»): Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նրա դերակատարումներով` Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968թ.), Ռոստոմ («Տերը», 1968թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977թ.), Տեր-Ավետիս («Հուսո աստղ», 1978թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979թ.) և այլն: Նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Զարյանի «Հացավան», Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում՝ Քալանթարյանի «Թիկունք», Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: Մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների: Հայտնի էր նաև որպես ասմունքող: 1980թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում:

GROUPS


PARTICIPATE IN CASTING


Experience
Attache Photo